Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

ՀՀ ԿԲ նախագահը Բրյուսելում կմասնակցի «Բանկերի վերակազմավորումը» միջազգային երկօրյա համաժողովին

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Բելգիայի ազգային բանկում կազմակերպվող բարձր մակարդակի «Բանկերի վերակազմավորումը» միջազգային երկօրյա համաժողովին, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Համաժողովին քննարկվելու են «Հանրային իշխանությունների դերը բանկերի վերակազմավորման գործում» և  «Մասնավոր լուծումներ թույլ բանկերի համար՝ ապագայի մոտեցումներ» թեմաները:

Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles