Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 66,7 մլն դոլար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը մայիսի 29–ից հունիսի 2–ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 66,7 մլն դոլար 1 դոլարի դիմաց 481,03 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 10,3 մլն եվրո և շուրջ 1 մլրդ  ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 536,46 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,45 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 88,3 մլն դոլար, 11,1 մլն եվրո և 495,2 մլն ռուբլի, համապատասխանաբար, 482,57 դրամ, 540,64 դրամ և 8,55 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, մայիսի 22–28–ն հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 38,9  մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 63,8 մլն դոլար ($1– 482,12 դրամ)։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles