Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5546

Կոնվերս բանկը մասնակցել է հանրապետական շաբաթօրյակին

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Ապրիլի 14-ին Կոնվերս բանկի ղեկավար անձնակազմը և աշխատակիցները մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Զուգահեռաբար, Կոնվերս բանկի մասնաճյուղերին հարող կանաչ հատվածներում կատարվել են բարեկարգման և խնամքի, իսկ «Մեծամոր»  մասնաճյուղում՝ նաև կանաչապատման աշխատանքներ:

«Շրջակա միջավայրի պաշտպանությունը Կոնվերս բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Դեռևս անցյալ տարի մենք հաստատեցինք ծավալուն ծրագիր, որի նպատակն է Երևանում և ՀՀ շրջաններում մեր մասնաճյուղերի հարևանությամբ կանաչ գոտիների ստեղծումը ու բարեկարգ միջավայրի ձևավորումը: Այսօր «Մեծամոր»  մասնաճյուղին հարող կանաչ գոտիում կատարվեց ծառատունկ, ծաղկապատում: Անցած տարի այս գոտին մենք բարեկարգել ենք, տեղադրվել է կանաչ գոտիների և ծառերի ոռոգման համակարգ, ինչպես նաև գիշերային լուսավորություն, իսկ առաջիկայում կտեղադրվեն նաև նստարաններ»,-ասել է Կոնվերս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Կոնվերս բանկի մասնաճյուղին հարող տարածքի բարեկարգումը նոր տեսք հաղորդեց քաղաքի կենտրոնական մասում գտնվող պուրակին՝ այն դարձնելով մեծամորցիների հանգստի անցկացման լավագույն անկյուններից մեկը: Ակնկալում ենք, որ բանկի հետ համագործակցությունը կընդլայնվի», - նշել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը:

Ծառատունկից հետո Կոնվերս բանկի անձնակազմը այցելել է նաև «Արմավիր», «Աշտարակ» մասնաճյուղեր՝ հետևելով կանաչ տարածքների բարեկարգման աշխատանքներին: «Աշխատանքները լինելու են շարունակական: Մենք մտադիր ենք մասնաճյուղային ողջ ցանցում ներդնել նոր մշակույթ՝ բարձրակարգ սպասարկումը համադրելով սպասարկման հաճելի միջավայրի հետ»,-եզրափակել է Կոնվերս բանկի գլխավոր գործադիր տնօրենը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5546

Latest Images

Trending Articles