Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5524

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանշային գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն կրկին սահմանելով «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ, հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ գործակալությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել էր Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում «Կայուն»-ից այն սահմանելով «Դրական»։

«Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային գործակալությունը Երևան քաղաքի վարկանիշի պահպանումը նույն մակարդակում համարում է դրական միտում և այն դիտարկում  որպես Երևան քաղաքի վարկունակության պատշաճ աստիճանը փաստող կարևոր հանգամանք։-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5524

Latest Images

Trending Articles