Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Հայաստանում Ucom–ում ինտերնետի խափանումներ. Վրաստանում մալուխ է վնասվել

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վրաստանում մալուխի վնասումը հանգեցրել է ինտերնետի խափանումների Հայաստանում` հայկական հեռահաղորդակցային Ucom ընկերության բաժանորդները երկուշաբթի առավոտյան բախվել են կապի խնդիրների հետ։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը ընկերության մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը, Հայաստանում ինտերնետը պարբերաբար անջատվում է Վրաստանի տարածքում գտնվող միջազգային մալուխի վնասման պատճառով։
«Նախնական տվկալներով, Վրաստանի տարածքում գտնվող մալուխը կտրել են, պատճառներն այս պահին պարզվում են։ Մեր մասնագետներն արդեն տեղում են և կփորձեն սեղմ ժամկետներում վերականգնել կապը»,– ասաց Մնացականյանը։

Հայաստանն ինտերնետ միջազգային ցանցի հասանելիություն է ստանում Վրաստանի տարածքով անցնող օպտիկամանրաթելային մալուխի միջոցով։

Վերջին ժամանակներում լուրեր են հայտնվել «Caucasus Online» վրացական ինտերնետ պրովայդերի օպտիկամանրաթելային մալուխի վաճառքի մասին։ Լուրերի համաձայն, գնորդ կարող է դառնալ ադրբեջանական ընկերություն։


Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles