Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Ազարով. Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները փրկեցին Կիևը սնանկացումից և սոցիալական կոլապսից

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինան, առանց երեքշաբթի երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ–ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, կսնանկանար և սոցիալական կոլապսի կենթարկվեր, չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, հաղորդում է Փրայմը։

«Ի՞նչ էր սպասում Ուկրաինային։ Պատասխանն ակնհայտ է. սնանկացում և սոցիալական կոլապս։ Ահա թե ինչ ամանորյա նվեր էր սպասվում Ուկրաինայի ժողովրդին այդ դեպքում»,– կառավարության նիստի ընթացքում ասել է Ազարովը։

Նախօրեին Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել Ուկրաինայի համար ռուսական գազի գնի իջեցման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից 15 մլրդ դոլարի չափով Ուկրաինայի եվրապարտատոմսերի գնման մասին։ –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles