Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ՀՀ բանկային համակարգի շահույթն առաջին եռամսյակում կրճատվել է 45,2%-ով

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2019 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 16 մլրդ դրամ` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի 29,3 մլրդ դրամի փոխարեն, նվազելով 45,2%-ով: Այդ մասին վկայում են հայկական բանկերի հաշվետվության տվյալները:

Պետք է նշել, որ Հայաստանում գործող 17 բանկերից շահույթի նվազում արձանագրվել է 11-ում: Չնայած համակարգում շահույթի նվազմանը, Հայաստանի բոլոր բանկերն ավարտել են եռամսյակը առանց վնասի:

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները եռամսյակի արդյունքներով կազմել են 5 125,4 մլրդ դրամ (3,4%-ի աճ), ընդ որում հաշվետու ժամանակահատվածում բանկերի վարկավորումն աճե է 2%-ով` մինչև 3 126,7 մլրդ դրամ:

Համախառն պարտավորությունները 2019 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել են 4 340,6 մլրդ դրամ (3,5%–ի աճ), ընդ որում հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 2 889,4 մլրդ դրամ (1,7%-ի աճ):

ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 784,7 մլրդ դրամ` ավելանալով 2,6%-ով:-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles