Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ՀՀ ԿԲ-ն կոչ է անում մոլորության մեջ չընկնել 5000 դրամանոցի վրա պատկերված եկեղեցու պատճառով

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը պարզաբանում է ներկայացրել համացանցում տեղ գտաց այն բանավեճի շուրջ, որ 5000 դրամանոց նոր թղթադրամի դարձերեսին պատկերված է ոչ թե հայկական եկեղեցի է, այլ մահմեդական դամբարան։

Հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գրել է Facebook-ի իր էջում, որ 5000 դրամանոց նոր թղթադրամի դարձերեսին պատկերված է ոչ թե հայկական եկեղեցի, այլ մահմեդական դամբարան, նշելով, որ դա ՀՀ կենտրոնական բանկի սխալն է:

ՀՀ կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարություն Բերբերանը «ԱՌԿԱ» գործակալության հարցմանն ի պատասխան նշեց, որ ԿԲ-ն դեռ մինչև տպելը և շրջանառության մեջ դնելը, հրապարակում է իր կայքում տեղեկատվություն նոր թղթադրամի մասին, այդ թվում` երրորդ սերնդի թղթադրամների մասին, ներկայացնելով հստակ նկարագրություն:

Ըստ նրա, 5000 դրամանոց նկարագրությունում նշվում է, որ թղթադրամի դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է, «Նռնենիները» պատմության հատվածներ, ինչպես նաև նռան ծառ:

Նա նշեց, որ թղթադրամի դիմային մասում պատկերված է Երևանում գտնվող Սարոյանի հուշարձանը, որպես ֆոն օգտագործվում է նրա նախնիների հազարատ քաղաք` 20 դարասկզբի Բաղեշը (Բիթլիսը):

«Թղթադրամի նկարագրության մեջ չի նշվում, որ հուշարձանի ֆոնին պատկերված է եկեղեցի: Այդ դեպքում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի դիտարկումը, որ թղթադրամի վրա պատկերված է եկեղեցի մոլորեցնող է», - ասաց նա: Բերբերյանը նշեց, որ ի սկզբանն այդ թեմայով բանավեձը, որը նախաձեռնել է մասնագետը, սխալ էր, քանի որ ոչ մի տեղ չի նշվում 5000 դրամանոցի վրա հայկական եկեղեցու պատկերման մասին:-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles