Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Կարեն Եղիազարյանը նշանակվել է Evocabank-ի Վարչության նախագահ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. Evocabank-ի Խորհրդի՝ մայիսի 23-ի որոշմամբ Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը նշանակվել է Բանկի Վարչության նախագահ, հաղորդում է Evocabank-ի մամուլի ծառայությունը:

Կարեն Եղիազարյանն ունի շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ բանկային ոլորտում, որից 16 տարին ներկայիս բանկում: 2008թ.-ից զբաղեցրել է Բանկի Վարչության նախագահի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով Բանկի զարգացման և թվային բիզնեսի ոլորտները, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները: 2017թ. ղեկավարել է Evocabank-ի ռեբրենդինգի գործընթացը:

Բանկի սեփականատեր Վազգեն Գևորկյանի խոսքերով՝ Վարչության նախագահի պաշտոնը մինչ այժմ զբաղեցնող Էմիլ Սողոմոնյանը բաժնետերերի առաջիկա Ընդհանուր ժողովում կընդգրկվի Բանկի Խորհրդի կազմում և կզբաղվի Բանկի ռազմավարական զարգացման խնդիրների համակարգմամբ:

Evocabank-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Evocabank-ն առաջին և դեռևս միակ բանկն է Հայաստանում, որը գործում է mobile-first` առաջին հերթին մոբայլ ձևաչափով, այսինքն՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի է առնվում դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Բանկը ձգտում է լինել ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու:–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles