Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Հայաստանի բնակչության անապահով շերտերի բնակարանային պայմանները բարելավելու համաձայնագիր է ստորագրվել

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Փարիզում 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր ստորագրվեց`  Զարգացման Ֆրանսիական գործակալության և «Ազգային հիփոթեկային ընկերություն» ՓԲԸ վարկային վերաֆինանսավորում իրականացնող ընկերության միջև, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Համաձայնագիրը նախատեսում է սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միկրովարկերի տրամադրում, այդ թվում` բնակարանային վերանորոգման միկրովարկեր էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչով։

Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ-ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, որը գրանցվել է և արտոնագրվել է ՀՀ ԿԲ–ի կողմից 2011 թ.–ի հոկտեմբերի 19–ին 1/1167А որոշմամբ։ Ընկերության միակ բաժնետերն ու հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է։ – 0


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles