Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Հայաստանը մասամբ կվերականգնի ոսկու իր պաշարները

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնել է հանրապետության ոսկու պաշարները մասամբ վերականգնելու մտադրության մասին:

Հանդես գալով չորեքշաբթի խորհրդարանում`  Ջավադյանը հիշեցրեց, որ  1,6 տոննա ծավալով Հայաստանի ոսկու ոչ մեծ պաշարները լիովին վաճարվել են 2004 թ.-ին:

«Այն ժամանակ գները բարձր էին, խնդիրներ կաին բյուջեի մուտքերի հետ կապված, իսկ ոսկուց տոկոսներ գրեթե չեն եղել: Այդ իսկ պատճառով որոշվել էր վաճառել ոսկու պաշարները, ինչի արդյունքում ներդրվել են ավելի  բարձրորակ գործիքներ, և մենք ստացանք բավականաչափ եկամուտ», - ասաց ԿԲ-ի նախագահը:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ կան ավելի հուսալի և շահութաբեր գործիքներ, քան ոսկին. այդ մետաղի գները շատ մեծ փոփոխությունների են ենթարկվում աշխարհում:

Ջավադյանը պատմեց նաև, որ Հայաստանում հեղինակավոր «Թեքնոսերտ» շվեյցարական ընկերության հետ համագործակցությամբ նախատեսվում է բացել ոսկու վերամշակման գործարան: «Գործարանում կարտադրվեն բանկային ոսկի և ձուլակտորներ, ինչը թույլ կտա բանկային ձուլակտորներ ձեռք բերել տեղական շուկայում արդեն հայկական դրամով, այլ ոչ թե արժույթով», - ասաց Ջավադյանը:-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles