Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

24–ամյա կինը Երևանի բանկերից մեկում փորձել է կեղծ եվրոներ իրացնել

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. Ոստիկանները Երևանում կեղծ եվրոների իրացման փորձ են կանխել։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ բանկի մասնաճյուղում մի կին 2 հատ կասկածելի 50 եվրո է բերել:

«Մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի բնակիչ, 24-ամյա մի կին փորձել է իրացնել երկու հատ 50 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Նախապատրաստվում են նյութեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles