Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը 2019 թ.-ի մայիսին աճել է 29,2 մլն դոլար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով ուղարկված դրամական փոխանցումների ծավալը 2019 թ.-ի մայիսին կազմել է 168,9 մլն դոլար` 2018 թ.-ի մայիսի համեմատ աճելով 29,2 մլն դոլարով կամ 20,9%-ով: Այդ մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի տվյալները:

Միաժամանակ միայն մայիսին դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 16,9%-ով: Ավելացել է նաև դրամական փոխանցումների արտահոսքը` 20,7 մլն դոլարով կամ 22,4%-ով` մինչև 113 մլն դոլար (աճը մեկ ամսվա ընթացքում կազմել է 2,4%).

Այդկերպ, 2019 թ.-ի մայիսին դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 55,7 մլն դոլար` ավելանալով 8,4 մլն դոլարով կամ 17,9%-ով:

Պետք է նշել, որ Ռուսաստանից Հայաստան միջոցների ներհոսքը կրճատվել է 7,7%ով` մինչև 79,3 մլն դոլար, իսկ արտահոսքը հանրապետությունից դեպի Ռուսաստան կրճատվել է 43,5%-ով` մինչև 22,7 մլն դոլար:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների, 2018 թ.-ին դեպի Հաաստան դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1 785,6 մլն դոլար (1,6%-ի աճ), իսկ արտահոսքը` 1 188,3 մլն դոլար (20%-ի աճ).-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles