Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Հայաստանը կներգրավի 131,4 մլն եվրոյի վարկ` որպես բյուջետային աջակցություն

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը 2019թ.–ին որպես բյուջետային աջակցություն կներգրավի 131,4 մլն եվրոյի կամ 145,5 մլն դոլարի վարկ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել մի շարք միջազգային կառույցների հետ համաձայնագրերի ստորագրմանը։

Ինչպես նշեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալը, Ասիական զարգացման բանկի հետ համաձայնագրի շրջանակում Հայաստանըև կստանա 36,5 մլն եվրոյի վարկ հարկաբյուջետային կայունության ապահովման և ֆինանսական ու կապիտալի շուկաների զարգացման նպատակով։

Երկրորդ ծրագիրը, նրա խոսքով, գերմանական KfW-ի կողմից բյուջետային աջակցության վարկի ներգրավումն է`40 մլն եվրոյի չափով։

«Բացի այդ, Հայաստանը կստանա ևս 9,1 մլն եվրո Ասիական զարգացման բանկից մեկ այլ ծրագրի շրջանակում և մինչև տարեվերջ Համաշխարհային բանկից կստանա 45,8 մլն եվրոյի վարկ։ Բոլոր միջոցները կուղղվեն բյուջետային պակասուրդի ֆինանսավորմանը», – ասաց Բրուտյանը։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5514