Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5524

Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 45,8 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ կստանա

$
0
0

ԵՐԵՎՆԱ, 14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) 45,8 մլն  եվրոյի բյուջետային աջակցության վարկ կստանա, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների առաջին փոխնախարար Կարեն Բրուտյանը։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել ՎԶՄԲ–ի հետ «Հարկաբյուջետային, տնտեսական ոլորտներում և պետական կառավարման հատվածում քաղաքականության զարգացման վարկային համաձայնագրի» ստորագրման առաջարկին։

«Համաձայնագրի ստորագրման արդյունքում Հայաստանը կստանա 45,8 մլն եվրոյի բյուջետային աջակցություն, որը նախատեսված է 2019թ.–ի բյուջետով և կուղղվի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը», – ասաց Բրուտյանը։

Փոխնախարարը նաև նշեց, որ ընթացակարգերը պետք է օպերատիվորեն համաձայնեցվեն, որպեսզի Հայաստանն արդեն այս տարի կարողանա միջոցներ գրավել։ Հոկտեմբերի վերջին Բրուտյանն արդեն նշել էր, որ մինչև տարեվերջ Հայաստանը որպես բյուջետային աջակցություն կգրավի 131,4 մլն եվրոյի կամ 145,5 մլն դոլարի վարկ։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5524

Latest Images

Trending Articles