Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2014թ.–ի հունվարի 1–ի դրությամբ 82832.9 մլն դրամ է կազմել

$
0
0

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/.  Լեռնային Ղարաբաղում գործող` Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2014թ.–ի հունվարի 1–ի դրությամբ, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 4.3 տոկոսով և կազմել 82832.9 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա նկատմամբ անկումը կազմել է 8.5 տոկոս։

Հաղորդագրության համաձայն, ընդհանուր վարկային պորտֆելում 54.9 տոկոսը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմում է 0.9 տոկոս։

2014թ.–ի հունվարի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 55901.2 դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 13.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 4.5 տոկոսով։

Ավանդների 73.8 տոկոսը կազմում են ժամկետային դեպոզիտները, 18.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7,7 տոկոսը` նպատակային ավանդները։ –0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles