Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Ոսկու գինը նվազել է ԱՄՆ ՊԴՀ–ի` խթանումը կրճատելու սպասումների ֆոնին

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի առուվաճառքի արդյունքում ոսկու գինը նվազել է ԱՄՆ Դաշնային ռեզերվի` խթանումը կրճատելու սպասումների ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Առևտրային նստաշրջանի փակման ժամանակ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսը նվազեց 10,1 դոլարով կամ 0,8 տոկոսով` տրոյական ունցիայի դիմաց դառնալով 1241,8 դոլար։

Թրեյդերները կարծում են, որ ոսկին այս տարի կարող է շարունակել էժանանալ Դաշնային ռեզերվի կողմից քանակական մեղմման ծրագրի ծավալների հետագա կրճատման հնարավորության ֆոնին։

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ հունվարի սկզբին գրանցված ոսկու գնի աճը ճշգրտվող է։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles