Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Fitch–ը նվազեցրել է խոշորագույն ֆրանսիական բանկերի վարկանիշները

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է խոշորագույն ֆրանսիական բանկերի երկարաժամկետ վարկանիշները։ Ինչպես ասվում է Fitch–ի պաշտոնական հաղորդագրության մեջ, նվազումն անդրադարձել է Credit Agricole, Societe Generale, Groupe BPCE, Dexia և  Dexia Credit Local բանկերին։ Դրանց վարկանիշները նվազեցվել են մեկ աստիճանով` «А+»–ից դարձնելով «А», գրում է РБК–ն։

Նաև մեկ աստիճանով նվազեցվել են այդ բանկերի կարճաժամկետ վարկանիշները` «F1+»–ից մինչև «F1»։ «АА-»–ից մինչև «А+» է նվազեցվել La Banque Postale–ի երկարաժամկետ վարկանիշը (կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է «F1» մակարդակում)։
Բոլոր բանկերի կայունության վարկանիշները մնում են նախկին մակարդակում։ Բոլոր վարկանիշների կանխատեսումը կայուն է։

Առաջատար բանկերի վարկանիշների նվազումը կապված է 2013թ.–ի հուլիսի 13–ին տեղի ունեցած մեկ աստիճանով Ֆրանսիայի երկարաժամկետ վարկային վարկանիշի նվազումով` «AAA»–ից մինչև «AA+»։ Ըստ Fitch–ի` ներկա պահին Ֆրանսիայի կառավարությունն ավելի քիչ հնարավորություններ ունի երկրի բանկային համակարգին աջակցելու համար, քան առաջ, ինչն էլ վարկանիշների նվազում է առաջացրել։ Գործակալության փորձագետները նշում են, որ տվյալ բանկերի ֆինանսական խնդիրները  (առաջացման դեպքում) կարող են «եվրոպական բանկային ոլորտի ծայրահեղ անկայուն դրության» վատացման հանգեցնել։ –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles