Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ԱՄՆ ԴՊՀ. Բանկերը վերջին երեք ամիսներին դյուրացրել են վարկերի տրամադրման պահանջները

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան բանկերն առևտրային վարկավորման պահանջարկի աճի կապակցությամբ վերջին երեք ամիսներին պարզեցրել են առևտրային ձեռնարկություններին վարկեր տրամադրելու պահանջները, հաղորդում է  РБК–ն` հղում անելով Reuters–ին։

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տվյալներով` բանկերի մեծամասնությունը նաև դյուրացրել է սպառողական վարկերի տրամադրման պահանջները սպառողական վարկավորման պահանջարկի աճի ֆոնին։

ԴՊՀ–ն միաժամանակ փաստում է նաև մի շարք խոշոր բանկերի չափանիշների դյուրացումը հիփոթեքային վարկերի տրամադրման համար։ Սակայն որոշ պակաս խոշոր բանկեր, հակառակը, խստացրել են հիփոթեքային վարկերի տրամադրման պահանջները։ ԴՊՀ տվյալներով` բանկերի մի մասը հաղորդել է հիփոթեքային վարկերի տրամադրման պահանջարկի կրճատման մասին։

ԴՊՀ համապատասխան տվյալները տրամադրվել են 75 ամերիկյան բանկերի, ինչպես նաև ԱՄՆ–ի արտասահմանյան բանկերի 21 բաժանմունքների։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles