Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Մաքսային միությանն անդամակցելը շատ կարևոր է Հայաստանի համար. նախարար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանն անդամակցելը  շատ կարևոր է Հայաստանի համար, ուրբաթ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը  Ծաղկաձորում մեկնարկած «Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի բացման ժամանակ։

«Մաքսային միությանն անդամակցելը մեզ համար շատ կարևոր կլինի, քանի որ մեր տնտեսվարող սուբյեկտներն իրավունք կստանան ազատ դուրս գալ ավելի քան 180 միլիոնանոց շուկա», – ասել է Սարգսյանը։

Ինչպես նշել է նախարարը, Հայաստանը կշարունակի աշխատանքները ԵՄ–ի հետ վերջին 4–5 տարում նախատեսված բարեփոխումների իրականացման համար։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles