Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Պորտուգալիայի բանկերը պակաս կախված են դարձել ԵԿԲ–ից

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկից Պորտուգալիայի բանկային համակարգի կախվածության մակարդակը երկու տարվա ընթացքում նվազել է` հասնելով նվազագույն ցուցանիշի, գրում է vestifinance.ru կայքը։

Նախորդ տարվա վերջին ամիսներին Պորտուգալիայի բանկերը կրճատում էին ԵԿԲ–ից վարկավորման ծավալն ու ակտիվորեն ավանդներ էին գրավում։

Պորտուգալիայի բանկի տվյալների համաձայն` երկրի բանկերի կողմից ԵԿԲ–ից ներգրաված վարկերի ծավալը հունվարին կրճատվել է` նախորդ տարվա դեկտեմբերին գրանցված 47,86 մլրդ եվրոյից հունվարին հասնելով 47 մլրդ եվրոյի (64 մլրդ դոլար)։ Վերջին անգամ նման նվազագույն ցուցանիշ է գրանցվել 2012 թ.–ի հունվարին։
2010 թ.–ին Պորտուգաիայի բանկերը ստիպված էին օգնության դիմել ԵՄ–ին, քանի որ կորցրել էին միջբանկային վարկավորման շուկայի նկատմամբ հասանելիությունը։ Ավելին, երկրում տիրող բարդ իրավիճակը ստիպել էր երկրի կառավարությանը 2011 թ.–ին միջազգային ֆինանսական օգնության դիմել։ –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles