Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ECN բրոքերի աշխատանքի սկզբունքներին նվիրված սեմինար կանցկացվի Երևանում մարտի 4–ին

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Dukascopy Bank–ը «ECN բրոքերի աշխատանքի սկզբունքները» խորագրով բաց սեմինար է անցկացնում, նշվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ։

Աշխատելով առևտրի ECN էլեկտրոնային համակարգի միջոցով` բրոքերը կրճատում է միջնորդների թիվը թրեյդերի կողմից գործարք իրականացնելու համար։ Արդյունքում` մեծանում է կատարման արագությունը, լավանում են առևտրի պայմանները։

Սեմինարի շրջանակներում կքննարկվեն ECN միջազգային բրոքերի աշխատանքի սկզբունքները, կներկայացվեն նորագույն մշակումները` ավտոմատացված ռազմավարությունների կառուցման և թրեյդերների ու ծրագրավորողների կողմից ինֆորմացիայի պահպանման համար։

Լավագույն փորձագետները կպատմեն Jforex ռազմավարությունների մշակման համար նախատեսված հարթակի, Visual Jforex ռազմավարությունների մշակման միջավայրի, թրեյդերների և ծրագրավորողների համար նախատեսված Jstore ամպային պահոցի հավելվածի, ինչպես նաև Dukascopy Bank SA–ի այլ ապրանքների մասին։

Սեմինարից հետո բանկի ներկայացուցիչները կպատասխանեն բոլոր հարցերին, ինչպես նաև կտրամադրեն անհատական խորհրդատվություններ։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Dukascopy Bank SA–ը 22 000 000 CHF սեփական կապիտալով ֆինանսական ինստիտուտ է, որը Forex շուկայում առուվաճառքի ծառայություններ է տրամադրում։ Ընկերության գործունեությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. հավասար առևտրային իրավունքներ` բոլոր հաճախորդները առևտրային միջավայրում լիկվիդայնություն տրամադրելու և սպառելու հավասար հնարավորություն ունեն (առևտրի հարթակի բիզնես մոդելը); գնանշման թափանցիկ միջավայր` բոլոր հաճախորդները գնանշման միասնական հոսքի միջոցով միևնույն գներով միանման լիկվիդայնության հասանելիություն ունեն։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles