Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան $75 մլն

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 10–14–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 75 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 414,14 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 4,7 մլն եվրո և մոտ 594,9 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 573,38 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,29 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 95,5 մլն դոլար, 12,1 մլն եվրո և մոտ 124 մլն ռուբլի` համապատասխանաբար 415,45 դրամ, 577,57 դրամ և 11,46 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի մարտի 3-ից 9–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32,2 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 49,7 մլն դոլար ($1 – 414,56 դրամ)։ –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles