Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Հայաստանում գնաճը հունվար–փետրվարին արձանագրվել է 5,1 տոկոսի սահմանում

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2014 թ.–ի հունվար–փետրվարին, 2013 թ.–ի հունվար–փետրվարի համեմատ, կազմել է 5,1 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ սպառողական գները հանրապետությունում այս տարվա փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 1,2 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալներով` տնտեսական ակտիվության աճը 2014 թ.–ի հունվար–փետրվարին, 2013 թ.–ի հունվար–փետրվարի համեմատ, կազմել է 2,4 տոկոս։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում գնաճը 2014 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 5,2 տոկոսի սահմանում։–0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles