Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Լատվիան մարտի 25–ին ԵՀ–ին կվերադարձնի վարկի 1 մլրդ եվրոն

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/.  Երեքշաբթի Լատվիան Եվրահանձնաժողովին կվերադարձնի վարկի մեկ մլրդ եվրոն, որը հատկացվել էր երկրին 2009 թվականին միջազգային ֆինանսական օգնության շրջանակում։ Եվս 1.2 միլիարդը ծրագրվում է փոխանցել հաջորդ տարի, հաղորդում է Բանկի–ռու–ի թղթակիցը Բրյուսելից։

Լատվիան 2009 թվականին ՀՆԱ լուրջ անկում է ապրել և ստիպված է եղել դիմել միջազգային վարկատուների օգնությանը։ Վարկատուների թվում էին Եվրահանձնաժողովը, ԱՄՀ–ն, Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրները, ֆինանսական օգնության ընդհանուր գումարը կազմում էր 7.5 մլրդ եվրո։ Լատվիայի միջազգային օգնության ծրագիրն ավարտվել է 2011 թվականին։

2014 թվականի հունվարի 1–ից Լատվիան դարձել է եվրագոտու 18–րդ պաշտոնական անդամը, որն օգտագործում է ընդհանուր արժույթը` եվրոն։ Եվրագոտուն անդամակցելու նախապատրաստական աշխատանքները Լատվիայում ընթանում էին դեռ 2004 թվականից, իսկ եվրոյի ներդրման կարգի մասին օրենքն ընդունվել է 2013 թվականի հունվարի 13–ին։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles