Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել. փոխխոսնակ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:

Նրա խոսքերով` հրաժարականն ընդունվել է Հանրապետական կուսակցության կողմից։

«Դեռևս մեկ ամիս առաջ Տիգրան Սարգսյանը նման խնդրանքով դիմել է Նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, Նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, և այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»:

Նոր վարչապետի թեկնածության մասին որևէ տեղեկատվություն չկա։–0—


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles