Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5543

Հայաստանի գնաճը 2014թ.–ին կկազմի 2.3%, իսկ 2015թ.–ին` 4%. ՀԲ կանխատեսում

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գնաճը 2014թ.–ին կկազմի 2.3%, իսկ 2015թ.–ին` 4%, ասվում է «Հայաստանը տնտեսության ավելի դինամիկ աճի սպասումով» ՀԲ–ի զեկույցում։

«Սպառողական միջազգային շուկայում ցածր գների պահպանման, ինչպես նաև Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագրի շնորհիվ, գազի գների կայուն մակարդակի կապակցությամբ Հայաստանի գնաճային ճնշումները կթուլանան»,– նշվում է զեկույցում։

Միջնաժամկետ հեռանկարում ակնկալվում է, որ գնաճը կայունանում է Կենտրոնական բանկի նպատակային մակարդակի շուրջ։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում գնաճը 2014 թվականի հունվար–փետրվարին կազմել է 5.1 տոկոս։

Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի աճը սահմանված է 5,2 տոկոսի սահմանում, իսկ գնաճինը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5543

Latest Images

Trending Articles