Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 93,6 մլն դոլար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 30-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 93,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 406,94 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 6,9 մլն եվրո և 922,8 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 554,44  դրամ և 1 ռուբլու դիմաց 11,86 դրամ միջին կշռված փոխարժեքով։ .
Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 131,85 մլն դոլար, շուրջ 13,6 մլն եվրո և մոտ 110,4 մլն ռուբլի, համապատասխանաբար, 408,09 դրամ, 558,36 դրամ և 12,01 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի հունիսի 23-ից 29-ը ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 42 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 50,4 մլն դոլար։ ($1 – 407,8 դրամ) –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5514

Trending Articles