Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0,5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15941,23 դրամ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել է 15941,23 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից ավելի է 0,5 տոկոսով կամ 83,59 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17327,42 դրամ` ավելանալով 0.5 տոկոսով կամ 90,86 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 253,62 դրամ (1,64 դրամի աճ), բացթողնման գին` 275,67 դրամ (1,78 դրամի աճ), պլատին` գնման գին` 17983,98 դրամ (345,22 դրամի աճ), բացթողնման գինը` 19547,8  (375,24 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 10283,58 դրամ (305,54 դրամի աճ), բացթողնման գինը` 11170,8 դրամ (325,1 դրամի աճ)։ ($1 –ը` 407.67 դրամ) –0–


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles