Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

ՌԴ ԿԲ-ն հուսով է, որ ՌԴ-ի գնաճը տարվա արդյունքում 6 տոկոսին մոտ կլինի

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ-ն հուսով է, որ տարվա արդյունքում գնաճը 6 տոկոսին մոտ կլինի: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան, հաղորդում է Փրայմ գործակալությունը:

«Հույս ունենք, որ 6 տոկոսին մոտ կլինի», – ասել է նա՝ նշելով, որ ԿԲ-ն դեռ 6-6,5 տոկոսի մակարդակում է պահպանում տարվա արդյունքում գնաճի կանխատեսումը:

«Կանխատեսման մեջ նման բավականին մեծ միջակայքը (0,5 տոկոսային կետ) պայմանավորված է նրանով, որ, ամենայն հավանականությամբ, դեռ կշարունակվեն աշխատել այն գործոնները, որոնք կապված են տարեսկզբին ռուբլու արժեզրկման հետ, և ինչպես միշտ, տարվա երկրորդ կեսին մեզ մոտ անորոշության գործոն կնկատվի, դրանք բերքն ու պարենի գներն են», – ընդգծել է ՌԴ ԿԲ նախագահը:-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles