Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5514

ՌԴ ԿԲ-ն նվազեցրել է ռուսական բանկերում ավանդների աճի կանխատեսումը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը 2014թ.-ին նվազեցրել է բնակչության ավանդների աճի տեմպերի կանխատեսումը՝ հասցնելով այն 10-12 տոկոսի, հինգշաբթի հաղորդել է ՌԴ ԿԲ փոխնախագահ Միխայիլ Սուխովը:

Նախօրեին Ավանդների ապահովագրման գործակալությունը (ԱԱՀ) կտրուկ վատացրել է 2014 թ.-ին ռուսաստանցիների բանկային ավանդների աճի կանխատեսումը: Ըստ նոր գնահատականների՝ ավանդները կարող են աճել 7-9 տոկոսով՝ սպասված 17-19 տոկոսի փոխարեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես ավելի լավատեսական կլինեի և կասեի, որ կանխատեսումը մոտ է 10-12 տոկոսին», – ասել է Սուխովը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Միջազգային բանկային համաժողովի ժամանակ: ԿԲ-ն, ինչպես նաև ԱԱԳ-ն ավելի վաղ կանխատեսում էր, որ 2014 թ.-ի արդյունքում ռուսական բանկերում բնակչության ավանդների աճը կլինի 17-19 տոկոսի սահմանում:-0-


Viewing all articles
Browse latest Browse all 5514