Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5504

Անելիք Բանկի աշխատակիցներն արյուն են հանձնել արյան քաղցկեղով հիվանդ երեխաների համար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկի աշխատակիցները՝ Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի գլխավորությամբ, «Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանք» ակցիայի շրջանակներում այցելել են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և որպես կամավոր դոնորներ արյուն են հանձնել արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրաբերելու նպատակով, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Ակցիային մասնակցել են Բանկի վարչության անդամներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ գլխամասային գրասենյակից, մասնաճյուղերից:

«Հրաշալի զգացողություն է, երբ հասկանում ես, որ քո հանձնած արյան շնորհիվ կարող ես երեխայի կյանք փրկել: Մեզ ընձեռված էր բացառիկ հնարավորություն` հանձնել ընդամենը 400 միլիգրամ արյուն` փրկելով առնվազն 3 մարդու կյանք: Եթե հնարավոր է 15 րոպեում փրկել 3 կյանք, ապա մենք պարտավոր ենք դա անել»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Նա ուրախությամբ նշել է, որ Անելիք Բանկի 25-ամյա հոբելյանին առիթ ունեցան աջակցել հասարակության ամենախոցելի խմբին` հիվանդ երեխաներին:

Նրա խոսքերով` բանկն անպայման հետագայում ևս մասնակցելու է նմանատիպ ակցիաների։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5504

Trending Articles