Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all articles
Browse latest Browse all 5503

Bloomberg. Չինաստանը վետոյի իրավունք կունենա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկում

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Չինաստանը վետոյի իրավունք կունենա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկում, որի ծավալը գնահատվում է 100 մլրդ դոլար, Bloomberg գործակալության հաղորդագրությունն է փոխանցում Газета .Ru–ն։

ՉԺՀ–ն կստանա ԵՆԱԲ–ի` երեք քառորդ ձայնի անհրաժեշտություն ունեցող ցանկացած որոշում արգելելու իրավունք։ Նախօրեին ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը, հղում անելով ԵՆԱԲ–ի փաստաթղթերին, հայտնել է ՏԱՍՍ–ին, որ Չինաստանը բանկում վետոյի իրավունք չի ունենա։

Bloomberg–ը նշում է, որ Չինաստանը կարող է օգտվոլ արգելքի իրավունքից ներդրումային բանկի նախագահի ընտրության, ֆինանսական ինստիտուտի բաժնեմասերի և պահուստների բաշխման, ինչպես նաև բանկի ներդրումային քաղաքականության սահմանման դեպքում։

Չինաստանին պատկանում է ԵՆԱԲ–ի հիմնական բաժնեմասը (ձայների 26,06%), ՉԺՀ–ն բանկում ներդրել է 29.8 մլրդ դոլար։ Բաժնետերերի հնգյակում են նաև` Հնդկաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Հարավային Կորեան։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի ենթակառուցվածքային նախագծերը կարող են հավակնել ԵՆԱԲ–ի 50 մլրդ դոլարի ներդրումների։ -0-


Viewing all articles
Browse latest Browse all 5503

Trending Articles