Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all 5501 articles
Browse latest View live

ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard-ը հայտարարում են «Գնում ենք Ռիո» ակցիայի մեկնարկի մասին

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard միջազգային վճարային համակարգը հայտարարում են «Գնում ենք Ռիո» ակցիայի մեկնարկի մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացնում է հերթական արշավը մրցանակների խաղարկությամբ բոլոր նրանց համար, ովքեր ակտիվ օգտվում են բանկային քարտերից:

Ակցիային կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro® և MasterCard® քարտատերերը, ինչպես նաև նրանք, ովքեր ակցիայի ընթացքում ձեռք կբերեն նշված քարտերը:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր 2015 թվականի սեպտեմբերի 20-ից դեկտեմբերի 31-ը, Հայաստանում և արտերկրում կատարած գնումների դիմաց (ներառյալ Internet-գնումները) քարտերով ընդհանուր 300 000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով վճարում կատարողները եզակի հնարավորություն կստանան շահելու հրաշալի մրցանակներից մեկը՝ սմարթ-ժամացույց (խաղարկվում է 5  կոմպլեկտ, յուրաքանչյուրի արժեքը՝ 300 000 դրամից ավելի) կամ գլխավոր մրցանակը՝ ուղեգիր 2 անձի համար դեպի Ռիո դե Ժանեյրո՝ 2016 թ. կայանալիք Կարնավալին:

Կարնավալն անցկացվում է տարին մեկ անգամ՝ փետրվար ամսին և տևում է 4 օր ու 4 գիշեր: Մրցանակների խաղարկությունը կկայանա 2016 թ. հունվարին հեռուստատեսության ուղիղ եթերում: Հաճախորդները հնարավորություն կունենան հետևել խաղարկությանը և անմիջապես իմանալ հաղթողների անունները:

«MasterCard-ը գլոբալ վճարային համակարգի առաջատարներից է:  Մենք արդյունավետ համագործակցում ենք, և առաջին անգամը չէ, որ համատեղ խթանող արշավներ ենք անցկացնում, ստանալով դրական արձագանք մեր հաճախորդներից», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:

Նրա խոսքերով` MasterCard համակարգի միջոցով անկանխիկ վճարումներ կատարելը ոչ միայն անվտանգ և հարմար է: ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով վճարումներ կատարելու շնորհիվ մեր հաճախորդներին հնարավորություն կընձեռնվի  շահել թանկարժեք մրցանակներ և անցկացնել անմոռանալի օրեր Ռիո դե Ժանեյրոյում:

Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում  MasterCard ընկերության կառավարիչ տնօրեն Ալեքսանդր Դունաևն իր հերթին նշել է, որ մեր օրերին մարդիկ նախընտրում են գնումներ կատարել երբ ու ինչպես իրենց հարմար է: Ընդ որում նա ավելացրել է, որ գնահատելով սեփական ժամանակը՝ նրանք ավելի հաճախ են ընտրում վճարումների այնպիսի հնարավորություններ, որոնք կապված են բանկային քարտերի հետ՝ այսինքն, թե՛ հասարակ խանութում, թե՛ համացանցով գնումներ կատարելիս վճարում են պարզ, արագ և անվտանգ միջոցով:

«Մեր գործընկերոջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ մենք պատրաստել ենք հրաշալի նվերներ MasterCard վճարային համակարգի բոլոր քարտատերերի համար և ուշադիր ու մեծ հետաքրքրությամբ հետևելու ենք նոր մրցույթի զարգացմանը, որի եզրափակիչ փուլում սպասվում է անգին նվեր», – ավելացրել է նա:

MasterCard (NYSE: MA)  տեխնոլոգիական ընկերություն է, որն աշխատում է գլոբալ վճարային համակարգում: Մենք կառավարում ենք աշխարհում վճարումների մշակման ամենաարագ ցանցը, որը կապում է ավելի քան 210 երկրների և տարածքների սպառողներին, ֆինանսական ինստիտուտներին, առևտրային կազմակերպություներին, կառավարական և գործնական կառույցներին: MasterCard-ի պրոդուկտները և լուծումները թույլ են տալիս ավելի պարզ, անվտանգ և արդյունավետ լուծել առօրյա խնդիրները, օրինակ՝ կատարել գնումներ, ճանապարհորդել, կառավարել բիզնեսը և ֆինանսները: Հետևեք մեզ Twitter- ում @MasterCardNews և MasterCard Facebook – ում, միացեք քննարկումներին Cashless Pioneers Blog բլոգում և բաժանորդագրվեք մեր նորություններին Engagement Bureau-ում:–0–


Վանաձորում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Վանաձորում «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» խորագրով ցուցահանդես է բացվել:

Ինչպես հայտնեց ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, միջոցառման հիմնական նպատակը Լոռու մարզի բնակիչներին ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը ներկայացնելն է:

«Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և բանկի գործունեությանը ծանոթանում են էքսկուրսիաների միջոցով, ծանոթանում են դրա գործառույթներին, ստանում են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները»,- նշեց նա:

Հայաստանի ԿԲ դրամական շրջանառության կարգավորման վարչության դրամագետ Գևորգ Մուղալյանը նշեց, որ դրամի պատմությունը հայկական հարուստ մշակույթի մի մասն է, որը սկիզբ է առնում մեր թվարկությունից առաջ երրորդ դարից:

«Մենք պետք է սկսենք լավ ուսումնասիրել դրամաշրջանառության մեր պատմությունը, որպեսզի կարողանանք ներկայացնել ողջ աշխարհին»,- նշեց նա:

Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 1-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ ցուցահանդես կայցելեն նաև դպրոցականները:

Ազգային դրամի պատմության վերաբերյալ ցուցահանդեսը ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջին անգամ բացվել է Վանաձորում 2005 թ-ին:

Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվել նաև Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում և Արմավիրում: -0-

Լոնդոնը վերադարձրել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաքի կարգավիճակը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնը վերադարձրել է համաշխարհային խոշորագույն ֆինանսական կենտրոնի կարգավիճակը, որն առաջին անգամ 2014 թվականի սկզբին զիջել էր Նյու Յորքին, հայտնում է Ինտերֆաքսը` ներկայացնելով Z/Yen Group ֆինանսական խորհրդատվական ընկերության ամփոփագիրը: Նշենք, որ Z/Yen Group-ը կես տարին մեկ անգամ հաշվարկում է Global Financial Centres Index (GFCI) ցուցիչը:

2015 թվականի գարնանը քաղաքների միջև առկա տարբերությունը կրճատվել է մինչև 1 կետ` հօգուտ Նյու Յորքի, իսկ աշնանը Լոնդոնն առաջ է անցել ամերիկյան մրցակցից 12 կետով, այդ թվում` Մեծ Բրիտանիայում հարկման շուրջ անորոշության դրական լուծման շնորհիվ:

Լոնդոնի համար կարևոր խնդիրը ներգաղթի հարցն է: «Միջազգային ֆինանսական կենտրոնը չի կարող աշխատել առանց միջազգային մասնագետների»,- ասել է Z/Yen նախագահ Մայքլ Մայնելին:

Մոսկվան և Սանկտ Պետերբուրգն այդ վարկանիշում կորցրել են երեքական տեղ` իջնելով 78-րդ և 81-րդ հորիզոնականներ: Մայնելիի խոսքով` ռուսական քաղաքների խնդիրները միանգամայն ակնհայտ են: Նախևառաջ, խոսքը միջազգային պատժամիջոցների մասին է, այնուհետև` նավթի գների նվազման հետևանքով տնտեսության կորուստների և վերջին 12 ամիսների ընթացքում դոլարի նկատմամբ ռուբլու 42-տոկոսանոց արժեզրկման մասին:

Նավթ արտադրող երկրների ֆինանսական կենտրոնների շրջանում բացասական ռեկորդ է ցույց տվել Էր-Ռիադը` Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը գարնանից իջել է միանգամից 43 կետով` հասնելով 57-րդ հորիզոնական:

Նազարբաևը քննադատել է պահուստային արժույթներն ու առաջարկել է համաշխարհային արժույթ ստեղծել

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է միավորել ՄԱԿ–ի անդամ երկրների ջանքերն անդրազգային համաշխարհային արժույթի ստեղծման գործում, հայտնում է Փրայմը` հղում անելով այդ երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը։

ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ամբիոնից Ղազախստանի ղեկավարն ասել է, որ գլոբալ ճգնաժամի դեմ պայքարն անհրաժեշտ է սկսել համաշխարհային պահուստային արժույթների թողարկման և շրջանառության ոլորտում կարգուկանոն հաստատելուց, ավելացնելով, որ դրանք «այժմ չեն համապատասկանում օրինականության, ժողովրդականության, մրցունակության, արդյունավետության և միջազգային վերահսկման չափանիշներին»։

«ХХI դարում աշխարհին անհրաժեշտ են նոր որակի տնտեսական գործիքներ։ Անհրաժեշտ է միավորել ՄԱԿ–ի անդամ երկրների ջանքերը համաշխարհային անդրազգային արժույթ ստեղծելու հարցում, որը կհամապատասխանի  գլոբոլ կայուն զարգացման ու բարգավաճման նպատակներին և խնդիրներին», – ասել է Նազարբաևը։
Բայց միևնույն ժամանակ, Ղազախստանն ավելի վաղ բացառել էր Եվրասիական տնտեսական միությունում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղըզստան) ընդհանուր արժույթի ստեղծման գաղափարը։ -0-

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը բարեգործական խաղ է կազմակերպում Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպումը կկայանա «Փյունիկ» ակումբի մարզադաշտում հոկտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի հավաքականի կազմում հանդես կգա Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:

Բարեգործական ֆուտբոլային հանդիպման ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը:

Մուտքն ազատ է, սիրով սպասում ենք Ձեզ «Փյունիկ» ակումբի մարզադաշտում:Հանդիպման ավարտին ցանկացողները հնարավորություն կունենան ստանալու Յուրի Ջորկայեֆի ինքնագիրը:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

Անելիք բանկը երկարացրել է «Տիգրան Մեծ» մասնաճյուղի աշխատանքի ժամերը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղն այսուհետ երկուշաբթիից-ուրբաթ օրերին կաշխատի երկարացված ռեժիմով՝ մինչև երեկոյան 20։00, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, երկարացված աշխատանքային գրաֆիկի շնորհիվ Բանկը հնարավորություն կունենա իր հաճախորդներին մատուցել առավել հարմարավետ և մատչելի ծառայություններ:

«Մեր օրերում շատ հաճախ է լինում, որ հաճախորդներն, իրենց աշխատանքի հետ կապված, ֆիզիկապես չեն կարողանում այցելել բանկ մինչև աշխատանքային օրվա ավարտը և կատարել անհրաժեշտ գործարքներ: Այս խնդրին առնչվում են շատ և շատ քաղաքացիներ, և մեր հաճախորդներին առավել հարմար պայմաններ տրամադրելու ու նրանց ժամանակը խնայելու նպատակով, որոշվել է, որ բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը կաշխատի երեկոյան մինչև 20։00»,– նշում է Անելիք Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` շարունակելով հաճախորդներին առավել հասանելի լինելու քաղաքականությունը՝ մինչև տարեվերջ Անելիք բանկի նոր մասնաճյուղ է բացվելու նաև Էրեբունի համայնքում:

«Վստահ եմ, որ մյուս մասնաճյուղերի պես, նորաբաց մասնաճյուղը նույնպես կունենա իր հավատարիմ հաճախորդները, որոնք հնարավորություն կունենան գնահատելու Անելիք Բանկի հաճախորդը լինելու առավելությունը և հարմարավետությունը»,- նշել է Մարտիրոսյանը։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։-0-

Western Union դեմ չէ վերադառնալ Հայաստան

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Western Union գլոբալ վճարահաշվարկային համակարգը դեմ չէ վերադառնալ հայկական շուկա, ասել է Western Union–ի նախագահ Հիքմեթ Էրսեքը «Վեդոմոստիին» տված հարցազրույցում։

Ընկերության նախագահը բացատրել է, թե ինչու Հայաստանի և Ադրբեջանի շուկաների միջև ընտրություն կատարելիս նախընտրությունը տրվել է վերջինին։ Մասնավորապես, նրա խոսքով` նման որոշման պատճառ են եղել քաղաքական հարցերը և Լեռնային Ղարաբաղի հարցը։

Ինչպես նշել է Էրսեքը, երկու երկրների կենտրոնական բանկերը Western Union–ին ընտրության առաջ են դրել. բիզնես սկսել այդ երկրներից միայն մեկում։

«Ես կցանկանայի, որպեսզի մենք կարողանանք աշխատել նաև Հայաստանում, բայց մենք պետք է հարմարվենք հանգամանքներին։ Եթե Հայաստանը վաղը համաձայնի, ես ուրախությամբ այնտեղ բիզնես կսկսեմ»,– ասել է նա։

Western Union համակարգը 1995թ.–ի փորձարկման ռեժիմով համագործակցել է հայկական բանկերի հետ։ Պաշտոնապես  Western Union–ը հանրապետությունում գործել է 1996թ.–ից։ Սակայն 2008թ.–ի օգոստոսի 25–ին Հայաստանի Կենտրոնական բանկն արգելել է հայկական բանկերին մասնակցել Western Union համակարգին, քանի որ WU–ը հրաժարվել է դրամական փոխանցումներ կատարել Լեռնային Ղարաբաղ։

Հայաստանում ընդհանուր առմամբ փակվել են չորս վճարային համակարգեր` Լեռնային Ղարաբաղում իրենց ծառայությունները տրամադրելու պարտավորությունները չկատարելու պատճառով։ Դրանք են «Լիդեր», «Migom», «Զոլոտայա Կորոնա», «Western Union» միջազգային դրամական փոխանցումների համակարգերը։-0-

ԱՄՆ–ի հետո ասիական շուկաներում չորեքշաբթի աճ է գրանցվել

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի աճում են ԱՄՆ բաժնետոմսերի ակցիաների շուկայի աճից հետո, որտեղ նախօրեին դրական արդյունքներով առուվաճառքը փակել են երեք հիմնական ցուցանիշներից երկուսը, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով Bloomberg գործակալությանը։

MSCI Asia Pacific տարածաշրջանի ընդհանուր ֆոնդային ինդեքսը սեպտեմբերի 30–ին բարձրացել է 2 տոկոսով` ընթացիկ եռամսյակում կրճատելով անկումը մինչև 16 տոկոս, ինչը, սակայն, 2011թ.–ի հուլիս–սեպտեմբերից շարունակում է առավելագույն մնալ։ Ինդիկատորը նվազում է արդեն հինգերորդ ամիսը շարունակ, ինչը չի նկատվել ժամանակաշրջանից, որն ավարտվել է 2008թ.–ի նոյեմբերին։

Համաշխարհային MSCI All-Country World–ը հունիսի 30–ից անկում է ապրել 11 տոկոսով, ինչը նաև չորս տարվա ընթացքում առավելագույն անկում է։ Աշխարհի բաժնետոմսերի շուկաներն այդ ընթացքում կորցրել են շուրջ 11 տրիլիարդ կապիտալիզացիա, բոլոր ինդեքսների շարքում ամենավատ արդյունքը ցույց է տվել չինական  Shanghai Composite–ը` անկում ապրելով 29 տոկոսով, երկրորդ տեղում Hang Seng China Enterprises չինական ընկերությունների հոնկոնգնյան ինդեքսն է։

Մալայզիական ռինգիտը չորեքշաբթի կրճատում է ամենազգալի եռամսյակային անկումը 1997թ.–ից վեր։-0-


Ռուբլու անկումը դանդաղել է արտասահմանում ՌԴ ԶՈՒ–ի կիրառելու մասին նահանգապետերի որոշումից հետո

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուբլու փոխարժեքը դադաղեցրել է նվազման տեմպերը և սակարկվում է նախկին որոշման մակարդակում` չնայած արտասահմանում ՌԴ ԶՈՒ–ի կիրառման հարցի մասին նահանգապետերի որոշմանը, վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով 10։58–ին եղել է 65,73 ռուբլու մակարդակում, եվրոյի փոխարժեքը նվազել է 10 կոպեկով` մինչև 73,8 ռուբլի։

Դաշնության խորհուրդը չորեքշաբթի միաձայն հավանություն է տվել արտասահմանում ռուսական զինված ուժերի օգտագործման հարցին։ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հայտարարության համաձայն, արտասահմանում ՌԴ ԶՈՒ օգտագործելու մասին հարցը վերաբերում է Սիրիային։-0-

Հայաստանի միջազգային համախառն պահուստներն օգոստոսին ավելացել են 3,3 %–ով և 1 646 մլն դոլար կազմել

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015թ.–ի օգոստոսին կազմել են 1 646 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 3,3 տոկոսով, վկայում են Հայաստանի ԿԲ–ի նախնական տվյալները։

Ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվները 2015 թվականի օգոստոսին կազմել են 1 646,3 մլն դոլար, իսկ ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 0,4  մլն դոլար։

Հարկ է նշել, որ 2014թ.–ի ընթացքում Հայաստանի միջազգային համախառն պահուստները կրճատվել են 33,8 տոկոսով կամ 762,3 մլն դոլարով` կազմելով 1 489,3 մլն դոլար։ Միաժամանակ պահուստների կրճատումը շարունակվել է նաև 2015թ.–ին. փետրվարին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 260,9 մլն դոլար։–0–

ԵԱԶԲ–ն «Եվրասիական ինտեգրացում և զարգացում. XXI դար» մրցույթի արդյունքները կհայտարարի հոկտեմբերի 29–ին

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կհայտարարի «Եվրասիական ինտեգրացում և զարգացում. XXI դար» առաջին բաց ստեղծագործական մրցույթի արդյունքները ԶԼՄ–ներում լավագույն հրապարակման  համար 2015թ.–ի հոկտեմբերի 29–ին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Փորձագիտական խորհրդի քննարկմանն են ներկայացվել ԶԼՄ–ների ավելի քան 100 աշխատանքներ, որոնք ներկայացնում են ԵԱԶԲ ներկայության բոլոր պետությունները։ Բոլոր աշխատանքները ներկայացված են Փորձագիտական խորհրդին գաղտնիության կարգով` օբյեկտիվ գնահատական ապահովելու նպատակով։

«2015թ.–ի սկզբին ԵՏՄ–ի մասին պայմանագիրն ուժի մեջ մտնելուց ի վեր եվրասիական ինտեգրացման թեման ձեռք է բերել որակապես նոր հնչողություն»,– ասվում է հաղորդագրությունում։

Փորձագիտական խորհրդի անդամների ընդհանուր կարծիքով` այդ մրցույթի անցկացումը նպաստում է եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը։

Ինչպես նշել են ժյուրիի անդամները, մրցույթին ներկայացված աշխատանքները տարբերվում են եվրասիական տարածությունում տարածաշրջանային ինտեգրացման ուսումնասիրաման հարցի խորությամբ։

Արդյունքները կհայտարարվեն Մոսկվայում ԵԱԶԲ «Եվրասիական տնտեսական ինտեգրացում» 10–րդ միջազգային համաժողովի ավարտին։ Մրցութային աշխատանքները կգնահատի Փորձագիտական խորհուրդը, որի մեջ մտել են բանկի անդամ երկրների լրագրողների միությունների ղեկավարներ։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006թ.–ի հունվարին` անդամ երկրների շուկայական տնտեսության զարգացման աջակցության, նրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով։ Բանկի անդամ երկրներն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0-

Հայկական բանկերն առաջին անգամ հայտնվել են ԱՊՀ 200 խոշորագույն բանկեր-2015–ի վարկանիշում

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերն առաջին անգամ հայտնվել են «ՌԻԱ Ռեյտինգ» վարկանիշային գործակալության հրապարակած ԱՊՀ 200 խոշորագույն բանկեր-2015–ի  վարկանիշում։
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ մեդիախմբում ընդգրկված «ՌԻԱ Ռեյտինգ» վարկանշային գործակալությունն անցկացրել է ԱՊՀ երկրների բանկային հատվածի հերթական, հաշվով հինգերորդ հետազոտությունը, որի արդյունքներով կազմվել է 200 խոշորագույն բանկերի վարկանիշը։

Գործակալության համաձայն, ԱՊՀ 200 խոշորագույն բանկերի ընթացիկ վարկանիշում ընդգրկվել է Հայաստանի երեք բանկ` Ամերիաբանկը 166–րդ տեղում ($0.84 մլրդ), Արդշինբանկը 179–րդ հորիզոնականում ($0.77 մլրդ), ՎՏԲ–Հայաստան Բանկը 181–րդ հորիզոնականում ($0.76 մլրդ)։ Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ 2015 թվականի հունվարի դրությամբ 3 410.5 մլրդ դրամի կամ 8.1 մլրդ դոլարի ակտիվների ընդհանուր ծավալով։

«Տվյալ վարկանիշում հայտնվել է Հայաստանը ներկայացնող միանգամից երեք բանկ, թեև նախկինում ոչ մի անգամ ոչ մի հայկական բանկ չէր կարող հայտնվել ԱՊՀ 200 խոշորագույն բանկերի ցուցակում։ Դա հնարավոր է դարձել Ուկրաինայի և Ռուսաստանի բանկերի թվի կտրուկ կրճատման հաշվին»,– նշում են գործակալության վերլուծաբանները։

2014 թվականի արդյունքներով, Ռուսաստանը վարկանիշում 8 բանկ է կորցրել և այժմ ներկայացված է 12 վարկային կազմակերպություններով, իսկ ուկրաինական բանկերը վարկանիշում ընդհանրապես պակասել են մեկ երրորդով։

Վարկանիշի վերլուծաբանների համաձայն, վարկանիշում ընդգրկված երկրների աշխարհագրության ընդլայնումը 2014 թվականին 0.96 մլրդ դոլարի ակտիվների ծավալով վարկանիշում հայտնվելու համար նվազագույն ծավալի նվազեցման արդյունք է մինչև 0.67 մլրդ դոլար 2015 թվականին, ինչը հիմնականում կապված է մի շարք երկրներում, մասնավորապես, Ռուսաստանում, ազգային արժույթների խիստ արժեզրկմամբ։

Գործակալության տվյալներով, վարկանիշում առավել վառ են ներկայացված Ռուսաստանի բանկերը` 60.5 տոկոսի չափով, երկրորդ տեղում ղազախական բանկերն են` վարկանիշում ներկայացվածների 10.5 տոկոսը, ուկրաինական բանկերի բաժնեմասը կազմում է 9.5 տոկոս, ադրբեջանականներինը` 5 տոկոս։ Բելառուսն ու Ուկրաինան ներկայացված են 4.5–տոկոսական չափով, իսկ Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան` 1.5–տոկոսական, թուրքմենական բանկերը` 1 տոկոսի չափով։

ԱՊՀ 200 խոշորագույն բանկերի ակտիվների հանրագումարը 2015 թվականի հունվարի 1–ի դրությամբ, ՌԻԱ Ռեյտինգի փորձագետների գնահատմամբ, կազմում էին 1.47 տրլն դոլար, ինչը 355 մլրդ դոլարով պակաս է մեկ տարի առաջ ներկայացված ԹՈՓ–200–ի ակտիվներից։

«ԱՊՀ երկրների բանկային հատվածի ճգնաժամի ցուցանիշն այն փաստն է, որ բացասական դինամիկայով բանկերի թիվը գերազանցում է դրական դինամիկայով բանկերի թվին։ 2014 թվականի արդյունքներով, 136 բանկեր, կամ վարկանիշում ընդգրկվածների 68 տոկոսը ակտիվների նվազում է արձանագրել, համեմատության համար նախորդ վարկանիշում այդպիսիք 55 էին կամ 27.5 տոկոսը, իսկ 2012 թվականին` 19 տոկոս»,– նշում են գործակալությունից։
Նախորդ տարվա արդյունքներով, ՌԻԱ Ռեյտինգի փորձագետների գնահատմամբ, ԱՊՀ երկրների բանկային համակարգերի համախառն ակտիվները կրճատվել են 21.3 տոկոսով` մինչև 1.7 տրիլիոն դոլար, 2013 և 2012 թվականներին համապատասխանաբար գրանցված 9.3 տոկոսի և 23.1 տոկոսի աճի դիմաց։

ԱՊՀ երկրների բանկային համակարգի բացասական դինամիկան կապված է երկու հիմնական միտումների հետ` ազգային արժույթների արժեզրկման և մեծ թվով չկայացած բանկերի սնանկացմամբ։ Ընդ որում` ամենամեծ արժեզրկումը դիտվել է բանկերի ակտիվների առավելագույն թվով երկրներում` Ռուսաստանում և Ուկրաինայում։

Վարկանիշի տվյալները վերցվել են բաց աղբյուրներից` բանկերի հրապարակային ֆինանսական հաշվետվությունից, ինչպես նաև վիճակագրական ամփոփագրերից և ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերի` 2014 թվականի արդյունքների վերաբերյալ այլ հրապարակումներից։ Ընթացիկ վարկանիշի երկու հարյուր խոշորագույն բանկերի թվում են տասը երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի վարկային կազմակերպություններ։

ԶԼՄ. ԿԲ բանկային հսկողության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Ամիրյանցը լքում է պաշտոնը Պոզդիշևի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով

$
0
0

ՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԿԲ  բանկային հսկողության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Ամիրյանցը լքում է պաշտոնը և գնում Ռոսիա բանկից Պոզդիշևի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Նրա պարտականությունները կանցնեն ԿԲ նախագահի տեղակալ Վասիլի Պոզդիշևին, գրում է «Վեդոմոստին»։

Դեպարտամենտի տնօրեն Ամիրյանցը նշանակվել է 2013 թվականի սեպտեմբերին, մինչ այդ նա մեկուկես տարուց ավել գլխավորել է վարկային կազմակերպությունների ֆինանսական առողջացման և գործունեության արտոնագրման դեպարտամենտը։ Ավելի վաղ Ամիրյանցը զբաղեցրել է նույն դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը, իսկ դրանից առաջ աշխատել է ԿԲ իրավաբանական դեպարտամենտում, հայտնում է banki.ru կայքը։

Ամիրյանցի ծանոթ պետական բանկիրներից մեկը, պատմել է թերթին, որ վերջին ժամանակներս Պոզդիշևը, ով համակարգում էր բանկային վերահսկման ուղղությունը, սկսել է ավելի քիչ հաշվի առնել նրա կարծիքը։ Վարկային կազմակերպությունների վերահսկման հարցերում նրանց հայացքները չեն համընկել։ ԿԲ–ում Պոզդիշևի դիրքն ամրապնդվել է, ԿԲ–ի նախագահ Էլվիրա Նաբիուլինան բարձր է գնահատում նրա կարծիքը, թերթին փոխանցում է ԿԲ վերահսկման բլոկին մոտ կանգնած աղբյուրը։

Ամիրյանցն աշխատանքի կանցի Ներդրումների ապահովագրման գործակալությունում և կզբաղեցնի գործակալության գլխավոր տնօրեն Յուրի Իսաևի տեղակալի պաշտոնը, պատմել են թերթի զրուցակիցները։ Այժմ այդ ուղղությունը համակարգում է АСВ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վալերի Միրոշնիկովը։ Նրա պարտականությունների մի մասն անցնելու է Ամիրյանցին, Միրոշնիկովը կշարունակի համակարգել բանկի ֆինանսական առողջացումները, ասում է Ամիրյանցի ծանոթը։ «Ամիրյանցը զբաղվելու է սնանկության հարցերով», – հաստատել է ԿԲ վերահսկման բլոկին մոտ աղբյուրը։

Ամիրյանցը երեկ հրաժարվել է մեկնաբանումներ տալ, վկայակոչելով, որ չի կարող հաստատված կարգը խախտել, և խորհուրդ է տվել դիմել ԿԲ մամուլի ծառայությանը։ Այնտեղ հրաժարվել են մեկնաբանել աշխատողներին վերաբերող հարցեր։ -0-

Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերն օգոստոսին աճել են 6,8 %–ով` մինչև 42,8 մլրդ դրամ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2015թ.–ի օգոստոսին ավելացել են 6,8 տոկոսով` կազմելով 42,8 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումներն ավելացել են 2 տոկոսով։ Նման տվյալներ է ներկայացնում ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալներով` կարճաժամկետ ժամկետանց վարկերն ավելացել են 6,6 տոկոսով` հասնելով 28,8 մլրդ դրամի, երկարաժամկետ վարկերն ավելացել են 0,78 տոկոսով` հասնելով 121,2 մլրդ դրամի։

Օգոստոսի դրությամբ վարկային ներդրումները կազմել են 1 892,5 մլրդ դրամ` գրանցելով 0,3 տոկոսի աճ։ Միաժամանակ շուրջ 1 258,6 մլն դրամ վարկային ներդրումները բաժին են ընկնում արտարժույթով վարկերին։

Օգոստոսի վերջի դրությամբ հայկական առևտրային բանկերի ընդհանուր վարկերը կազմել են շուրջ 2 056,6 մլրդ դրամ (0,49 տոկոս աճ) (1դոլարը` 473,71 դրամ)։-0-

Հայաստանի փողի բազան օգոստոսին նվազել է 0.8%–ով մինչև 876.6 մլրդ դրամ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի փողի բազան օգոստոսին այս տարվա հուլիսի համեմատ նվազել է 0.8%–ով` կազմելով 876.6 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, ԿԲ–ից դուրս կանխիկն օգոստոսի վերջին կազմել է ավելի քան 381.7 մլրդ դրամ հուլիսի 397.5 մլրդ դրամի դիմաց։

Թղթակցական դրամային հաշիվները կազմել են շուրջ 305.6 մլրդ դրամ հուլիսի վերջի մոտ 313.1 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով` 186.9 մլրդ դրամ հուլիսի վերջի 170 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2015 թվականի օգոստոսի վերջին կազմել են ավելի քան 445.8 մլրդ դրամ` հուլիսի համեմատ նվազելով 6 տոկոսով։

Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 430.9 մլրդ դրամ հուլիսի վերջի 408.8 մլրդ դրամի դիմաց։ ($1- 472,85 դրամ) -0-


Դրագի. եվրագոտու տնտեսությունը կայուն աճի փուլ է վերադառնում

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու տնտեսությունը կայուն աճի փուլ է վերադառնում, ինչը հաստատում է տարածաշրջանում իրագործվող դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը։ Ինչպես հաղորդում է finmarket.ru–ն, այդ մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին։

«Այդ արդյունքը լավ նորություն է բոլորի համար»,– մեջբերում է նրա ելույթը The Wall Street Journal–ը։

ԵԿԲ ղեկավարի խոսքով` եվրագոտուն բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ–ի 17 տոկոսը և համաշխարհային առևտրի 16 տոկոսը, ուստի նրա տնտեսության ուժը որոշիչ նշանակություն ունի։

«Վերջին երեք տարում եվրագոտու կայունացման և ամրապնդման ճանապարհին ձեռք բերված առաջընթացն իրական է։ Աճը վերադառնում է։ Հետագա ուղին պարզ է»,– ասել է Դրագին։-0-

ԿԲ. դրամային տոկոսադրույքները կսկսեն նվազել` հաշվի առնելով գնաճի վերաբերյալ կանխատեսումները

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դրամային տոկոսադրույքները կնվազեն` հաշվի առնելով գնաճի վերաբերյալ կանխատեսումները, անցկացվող դրամային քաղաքականությունը և վերաֆինանսավորման տոկոսադրույքները, նախօրեին խորհրդարանում ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով` առաջիկա երեք տարիներին գնաճի վերաբերյալ կանխատեսումները ցածր են, թեև չեն բացառվում որոշակի գնաճային ճնշումներ։ Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ապա, ինչպես նշեց Երիցյանը, ԿԲ–ն այն անփոփոխ է թողնում, սակայն գնաճային սպասումների ձևավորման դեպքում այն կարող է նույնիսկ նվազել։

«Եղել է տոկոսադրույքների կտրուկ աճի կարճաժամկետ շրջան, ինչը կապված է եղել 2014թ.–ի վերջին շուկայում շոկային դրության և ճգնաժամի հետ, ինչպես նաև արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների»,– ասաց Երիցյանը` ընդգծելով, որ նման միտումներ արդեն չեն նկատվում։

ԿԲ–ի տվյալով` 2015թ.–ի օգոստոսին դրամային կարճաժամկետ դեպոզիտներով տոկոսադրույքները նվազել են 2,19 կետով` մինչև 12,26 տոկոս, իսկ մեկ տարուց ավել դեպոզիտներով աճել են 0,15 կետով։ Միաժամանակ, ավելացել են վարկերի տոկոսադրույքները. կարճաժամկետ` 0,68 կետով` մինչև 18,86 տոկոս, իսկ երկարաժամկետ` 0,61 կետով` մինչև 18,26 տոկոս։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալով` Հայաստանում 12–ամսյա գնաճն ընթացիկ տարվա օգոստոսին կազմել է 3,6 տոկոս։ Միաժամանակ սեպտեմբերին ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,25 տոկոսի մակարդակում։ Բացի այդ, ԿԲ–ն նպատակահարմար է համարել պահպանել ներկա դրամավարկային պայմանները, որի շրջանակում տարեվերջին 12–ամսյա գնաճը կնվազի և կտատանվի թույլատրելի հատվածի ստորին սահմանին` 4-4,5 տոկոս (1 դոլարը` 480,33 դրամ)։-0-

Հայաստանում տասներկուամսյա գնաճը սեպտեմբերին կազմել է 3,3%

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2015 թվականի սեպտեմբերի սպառողական գները, անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ, աճել են 3,3%, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Պարենամթերքի գների ինդեքսը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրությունը) 2015 թվականի սեպտեմբերին, 2014 թվականի սեպտեմբերի համեմատ, կազմել է 102,3%, ոչ պարենային ապրանքներինը` 106,1%, իսկ ծառայությունների սակագներինը` 101,6%

2015 թվականի 9 ամիսների ընթացքում, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն աճել են 4,7%, այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 4,6%, ոչ պարենային ապրանքներինը` 5,9%, ծառայությունների գները` 3,2%։

Միևնույն ժամանակ 2015 թվականին սպառողական շուկայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է 0,1% գնաճ, որը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների 0,6% աճով։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում գնաճը 2015 թվականին նախատեսված է 4% (±1,5%) մակարդակում, իսկ ՀՆԱ–ի աճը` 4,1%։ -0-

ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելն ավելացել է 13,8%–ով

$
0
0

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի համախառն վարկային պորտֆելը 2015 թվականի հոկտեմբերի 1–ի դրությամբ, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 13,8%–ով` մինչև 87289.4 մլն դրամով։

Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 2–տոկոսանոց անկում։

Ընդհանուր վարկային պորտֆելում 68.7 տոկոսը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի բաժնեմասը կազմում է 1.2 տոկոս։

2015 թվականի հոկտեմբերի 1–ի դրությամբ մասնաճյուղերի ներգրաված բանկային ավանդների ծավալը կազմել է 58371.1 մլն դրամ։

Տվյալ ցուցանիշը 2014 թվականի նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8 տոկոսով, իսկ սեպտեմբերի համեմատ նվազել է 6.7 տոկոսով։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ավանդների 71.3 տոկոսը ժամկետային ավանդներն են, 19.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9 տոկոսը` նպատակային ավանդները։ -0-

Անելիք Բանկի MasterCard և Maestro քարտապաններից յուրաքանչյուրը կարող է շահել խաղարկվող 180 պլանշետներից մեկը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկի MasterCard և Maestro քարտապաններից յուրաքանչյուրը կարող է շահել խաղարկվող 180 պլանշետներից մեկը, հայտնում է Անելիք Բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիան, որին միացել է Անելիք Բանկը, համատեղ նախաձեռնել են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն և MasterCard ընկերությունը` նպատակ ունենալով խթանել անկանխիկ գործարքները, ակտիվացնել MasterCard քարտերի կիրառումը և ներգրավել նոր քարտապաններ։

Անելիք Բանկի MasterCard և Maestro քարտապանները, որոնք հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը, բացի առցանց գործարքներից, կկատարեն 30 և ավելի անկանխիկ գործարք, ընդհանուր հաշվով 300 հազար ՀՀ դրամ և ավելի գումարի չափով, հնարավորություն կստանան շահելու խաղարկվող 180 պլանշետներից մեկը։

«Անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված այս ծրագրին, որի կարգախոսն է` «Գնումները վերածեք նվերների», մենք միացել ենք ուրախությամբ: Այս անգամ, Անելիք Բանկն, իր գործընկերների հետ համատեղ, հաճելի անակնկալ է պատրաստել իր՝ այս անգամ քարտապան, հաճախորդների համար», – ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նա նաև վստահություն է հայտնել, որ առաջիկայում բանկի հաճախորդներին հնարավոր կլինի առաջարկել հարմարավետ բանկային գործիքներ, միաժամանակ նրանց հնարավորություն տալով ստանալ օգտակար և հաճելի նվերներ:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։-0-

Viewing all 5501 articles
Browse latest View live