Quantcast
Channel: ArmBanks.am
Viewing all 5432 articles
Browse latest View live

ԿԲ փոխնախագահ. ԱՄՆ–ի ընկերությունները խոշորագույն ներդրողներ են ՌԴ–ում

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ընկերությունները, անկախ ՌԴ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, առաջվա պես շարունակում են մնալ խոշորագույն ներդրողներից մեկը, մոսկովյան բորսային ֆորումի նյույորքյան նստաշրջանում հինգշաբթի պատմել է ԿԲ առաջին փոխնախագահ Սերգեյ Շվեցովը, ում խոսքերն է մեջբերում Փրայմը։

«Կարող է տարբեր տակտիկական տարաձայնություններ լինեն։ Սակայն բիզնեսը բիզնես է, թեև կա նաև քաղաքականություն։ Անկախ նրանից, որ ԱՄՆ–ի քաղաքականությունը Ռուսաստանի դաշնության նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել, ամերիկյան կազմակերպությունները շարունակում են խոշոր ներդրողներ մնալ», – ասել է Շվեցովը։

ԱՄՆ–ն և ԵՄ–ն ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել` կապված Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որը մարտին ռեֆերենդումի արդյունքներով մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Ընդ որում որոշ արևմտյան և ուկրաինական քաղաքագետներ մեղադրում են Մոսկվային Ուկրաինայի ներքին գործերին խառնվելու համար, թեև Ռուսաստանի ԱԳՆ–ն բազմիցս հայտնել է, որ Մոսկվան ներուկրաինական հակամարտության կողմ չէ և հանդես է գալիս իրավիճակի շուտափույթ կարգավորման կողմից։–0–


Հայաստանի եվրապարտատոմսերի եկամտաբերությունը շարունակում է աճել

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական եվրապարտատոմսերի միջին եկամտաբերությունն օգոստոսին աճել է 0,41 տոկոսային կետով` կազմելով 6.84 տոկոս, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2015 թվականի օգոստոսի տեղեկատվական ամփոփագրում։

Միաժամանակ, Կենտրոնական բանկի տվյալներով, հայկական եվրապարտատոմսերով գործարքների ծավալն օգոստոսին կազմել է 9,94 մլն դոլար` հուլիսին գրանցված 1,5 մլն դոլարի դիմաց:

Հարկ է նշել, որ Հայաստանում եվրապարտատոմսերի եկամտաբերությունը սկսել է աճել այս տարվա հունիսից: Այսպես, հունիսին եվրապարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 0,12 տոկոսային կետով` մինչև 6.21 տոկոս, հուլիսին կազմել է 6,43 տոկոս, իսկ օգոստոսին հասել է 6,84 տոկոսի:

Վերլուծաբանների կարծիքով, հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերության բարձրացումը բացատրվում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակով և աշխարհի գրեթե բոլոր արժույթների նկատմամբ դոլարի լուրջ ամրապնդմամբ, ինչը չէր կարող չանդրադառնալ նաև Հայաստանի ֆինանսական շուկայի վրա` ազդելով երկրում տոկոսադրույքների աճի վրա:

Բացի այդ, համաշխարհային ֆինանսական շուկաներում այս տարվա օգոստոսին լարվածություն էր նկատվել, մասնավորապես, շուկաների փոփոխականության վրա ազդել է յուանի արժեզրկումը, օգոստոսի 21-ի սև երկուշաբթին (ամերիկյան շուկաներում գների կտրուկ նվազումը), Հունաստանի հետ վարկատուների վերջնական համաձայնության ձեռքբերումը։

Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանում եվրապարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը երկրորդային շուկայում հունվար-օգոստոսին կազմել է 92,11 մլն դոլար` 6,46 տոկոս միջին եկամտաբերությամբ:

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են  Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ին և J.P.Morgan Securities plc–ն: –0–

 

ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է իր ՊՈԱԿ և ՀՈԱԿ հաճախորդներին օգտվել «Բանկ-Հաճախորդ» համակարգից

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է իր ՊՈԱԿ և ՀՈԱԿ (դպրոցներ, մանկապարտեզներ, քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ) հաճախորդներին օգտվել «Բանկ-Հաճախորդ» համակարգից շատ շահավետ պայմաններով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Բանկ-Հաճախորդ»  համակարգով ՊՈԱԿ և ՀՈԱԿ հաշիվների սպասարկման ամենամսյա վճարը՝ անվճար»,– նշվում է հաղորդման մեջ։

«Բանկ-Հաճախորդ» համակարգը նախատեսված է Հաճախորդի  կողմից իր հաշվեհամարները  OnLine ռեժիմով կառավարելու համար:

Համակարգն առաջարկում է պաշտպանված  մուտք դեպի ֆինանսական և ընդհանուր տեղեկատվություն Internet ցանցի միջոցով:

«Բանկ-Հաճախորդ» համակարգի միջոցով OnLine ռեժիմով հնարավոր է կատարել հետևյալ գործառույթները`օգտվել տեղեկատուներից, կատարել անկանխիկ գործառույթներ (այդ թվում` կատարել վճարումներ ՀՀ դրամով և արտարժույթով), ուղարկել հաղորդագրություններ (կատարել հարցումներ գործարքների և հաշիվների վերաբերյալ, ներկայացնել վարկային հաշիվներից հերթական տրանշերի տրամադրման հայցեր և այլն), ստանալ քաղվածքներ և տեղեկանքներ հաշվեհամարների և գործառույթների մասին:

«Բանկ-Հաճախորդ»  համակարգից օգտվելու հիմնական առավելություններն են՝ գործարքների կատարման արագությունը, որևէ գործարք կատարելու համար Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության բացակայությունը, ժամանակի և ֆինանսական միջոցների տնտեսումը:

«Բանկ-Հաճախորդ»  համակարգին միանալու համար Դուք կարող եք դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Ներկայում Ռուսաստանում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ին են պատկանում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերը: Բանկը հիմնական ցուցանիշներով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 57,2 մլն դոլար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 5–9–ը բանկերը ձեռք են բերել մոտ 57,2 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 471,8 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,8 մլն եվրո և մոտ 1,6 մլրդ ռուբլի` 1€ դիմաց 528,34 դրամ և 1 ռուբլու դիմաց 7,38 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 81 մլն դոլար, 11,4 մլն եվրո և մոտ 328,5 մլն ռուբլի` համապատասխանաբար 473,73 դրամ, 534,01 դրամ և 7,5 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4–ը հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 65,4 մլրդ դրամ, դոլարայինը` 72,6 մլն դոլար ($1 – 473,08 դրամ)։ –0–

Ամփոփվել են ՎՏԲ–Հայաստան բանկի և Visa–ի «Ամառը ՎՏԲ–ի հետ» համատեղ ակցիայի արդյունքները

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՎՏԲ-Հայաստան բանկը և Visa ընկերությունը հրապարակել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական մարկեթինգային ակցիայի արդյունքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ամառը ՎՏԲ-ի հետ» արշավն անցկացվում էր ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտապանների միջև 2015 թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում: Ակցիային մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան բանկի այն Visa քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս կատարել են գնումների և ծառայությունների դիմաց վճարումներ (այդ թվում՝ ինտերնետ-գնումներ) ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտի միջոցով` 300 000 դրամից ավելի գումարի չափով:

Ակցիայի ընթացքում ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակն աճել է 70%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Մրցանակների խաղարկությունը կայացավ 2015 թ. հոկտեմբերի 10-ին ժամը 18.50 «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հաղթողները ընտրվեցին անվանական քարտերի պատահական խաղարկության միջոցով:

Այս անգամ խաղարկվեց 10 դրամային մրցանակ՝ ձևակերպված Visa քարտերում՝ յուրաքանչյուրը 500 000 դրամ արժողությամբ: Խաղարկության երջանիկ հաղթողներ դարձան` Դավիթ Վարդանյանը, Մինաս Ալթունյանը, Նազիկ Գևորգյանը, Զարուհի Հովսեփյանը, Ֆելիքս Սարգսյանը, Հայկ Հովսեփյանը, Կարեն Մաթևոսյանը, Սոնա Ավագյանը, Սոֆիա Սիմոնյանը և Արթուր Մաշինյանը։

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը և Visa ընկերությունը ամփոփեցին «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավի արդյունքները, որն ուղղված էր անկանխիկ վճարումների մասսայականացմանը:

«Այս, արդեն բազմակի անգամ անցկացվող ակցիայի արդյունքները վկայում են ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտերի նկատմամբ հետաքրքրության կայուն աճի մասին: Ավելի շատ մարդիկ, ովքեր գնահատում են իրենց ժամանակը և հարմարավետությունը, օգտվում են վճարումների անկանխիկ համակարգից: Մենք շնորհավորում ենք «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի հաղթողներին և մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջողություններ հետագա խաղարկություններում»,– ասել է նա։

Կովկասյան տարածաշրջանի երկրներում Visa տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեի խոսքով,  «Visa ընկերությունն ուրախ է աջակցել ՎՏԲ-Հայաստան բանկի` Հայաստանում անկանխիկ վճարումնի զարգացման նպաստմանը և աջակցել դրանց ակտիվ օգտագօրծմանը Visa քարտապանների շրջանում:

«Անկասկած, «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան ՎՏԲ-Հայաստան բանկի և Visa ընկերության համատեղ ամենահաջողած նախաձեռնություններից է, որին օրեցօր մասնակցում են ավելի շատ քարտապաններ: Մենք ցանկանում ենք Visa քարտապաններին հաջող գնումներ` Visa-ի հետ և շնորհավորում ենք «Ամառը ՎՏԲ-ի հետ – 2015» ակցիայի հաղթողներին»,– ասել է նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0-

ՀՀ ԿԲ–ն տեղաբաշխել է 1 մլրդ դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը հոկտեմբերի 12–ին տեղաբաշխել է 1 մլրդ դրամի միջնաժամկետ պարտատոմսեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ–ի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT39117161 սերիայի պարտատոմսերը` 39 շաբաթ մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 378 մլն 300 հազար, որից 1 մլրդ 324 մլն 300 հազար դրամը` մրցակցային հայտերով։

Աճուրդին մասնակցել է 4 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.9339 տոկոս` 12.1212 սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից հետո ստացված շահույթը կազմել է 917 011 359 դրամ ($1 – 473.99 դրամ)։ –0–

Հայաստանի կապիտալի շուկայի պասիվությունը պայմանավորված է տնտեսության վիճակով

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժեթղթերի շուկայի պասիվությունը 2015 թ.–ի առաջին կիսամյակում ֆինանսական շուկայում և երկրի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների հետևանքն է, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Նրա խոսքով` առաջին կիսամյակում բորսայում գրանցված իրավիճակն առաջացել է նախորդ տարվա վերջում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցությամբ, երբ շուկան ենթարկված էր փոփոխությունների հայկական դրամի արժեզրկման ֆոնին։

Միաժամանակ բորսայի տնօրենը նշեց, որ տարվա առաջին վեց ամիսները սեզոնայնության պատճառով հաճախ առանձնապես ակտիվ չեն, սակայն ընթացիկ տարում հայկական բորսան առանձնացել է մեծ պասիվությամբ։

Սարոյանը պարզաբանեց, որ քանի որ շուկայի փոփոխականությունը բավականին բարձր է, շուկայի մասնակիցները չեն շտապել գործարքներ իրականացնել և սպասողական դիրք են զբաղեցրել։ Այդ պատճառով բոլոր ցուցանիշներով առևտրային բոլոր հարթակներում նկատվել է անկում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Սարոյանի խոսքով` հայկական ֆոնդային շուկայի պասիվությունը պայմանավորված է նաև համաշխարհային արժութային պատերազմներով։ Նա պարզաբանեց, որ շուկայի մասնակիցները հիմնականում հետևել են ռուբլի–դոլար տանդեմին։

«Ռուբլու անկման ֆոնին մեր երկիր կատարվող մասնավոր փոխանցումները սկսեցին կրճատվել, և դա չէր կարող չազդել ֆինանսական շուկայում իրականացվող առուվաճառքի ծավալների վրա, սակայն երկրորդ կիսամյակում կարելի է ակնկալել վերականգնում, և այդ մասին է վկայում, մասնավորապես, արտարժույթի և պետական պարտատոմսերի գծով նկատվող աճը», – նշեց բորսայի ղեկավարը։

Նրա խոսքով` հաշվետու ժամանակահատվածում վերաթողարկվել են միջազգային կազմակերպությունների պարտատոմսերն ու իրականացվել են շուկայի ուրիշ մասնակիցների լրացուցիչ տեղաբաշխումներ։ Հայկական բանկերի կողմից նկատվում է նաև ավելացած հետաքրքրություն հրապարակային գործիքների, բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկումների նկատմամբ։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` բաժնետոմսերով իրականացված բորսայական գործարքների ծավալը 2015 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 13 մլն դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 26,8 մլրդ դրամի դիմաց, միաժամանակ պարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է 5,3 մլրդ դրամ` 3,1 մլրդ դրամի համեմատ, պետական պարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը` 4,5 մլրդ դրամ` 7,7 մլրդ դրամի համեմատ ($1- 473,99 դրամ)։ -0-

ՎՏԲ–Հայաստան Բանկի շուրջ 800 աշխատակիցներ մասնակցել են համակարգային գիտելիքների դասընթացներին

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկի շուրջ 800 աշխատակիցներ 2015 թ.–ի սկզբից մասնակցել են դասընթացներին, որոնք ուղղված են անձնակազմի համակարգային գիտելիքների և հմտությունների ապահովմանը, ինչն անհրաժեշտ է բարձր արդյունքների և որակյալ ցուցանիշների հասնելու համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ: Բանկի աշխատակիցների համար ուսուցողական դասընթացներ են կազմակերպվում ինչպես Հայաստանում (ծրագրերի 80%), այնպես էլ ԱՊՀ և Եվրոպայի այն երկրներում, որտեղ իր գործունեությունն է ծավալում ՎՏԲ Խումբը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ուսուցումը գործընկերային ծրագրերի համակարգի պարտադիր բաղադրիչ մասն է: Հենց այդպիսի ձևաչափը հնարավորություն է տալիս զարգացնել արդյունավետ համագործակցություն նոր մասնակիցների հետ և պահպանել հին գործընկերներին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն համագործակցում է ՀՀ ապահովագրական շուկայի առաջատար ընկերությունների հետ՝ «Ռոսգոսստրախ -Արմենիա», «ՌԵՍՈ», «ԻՆԳՈ Արմենիա»:

Հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի համար այդ ընկերությունների կողվից մշակվել են եզակի պրոդուկտներ ապահովագրական շուկայում: Բանկի բոլոր այն աշխատակիցները, որոնք սպասարկում են տվյալ պրոդուկտային շարքը, անցել են ինտենսիվ ուսումնական դասընթացներ:

«Կորպորատիվ ուսուցման գործող համակարգը թույլ է տալիս նվազեցնել բանկային գործունեության ռիսկերը, քանզի գրագետ և ժամանակին վերապատրաստված աշխատակիցը քայլ առաջ կխուսափի սխալներից, որոնք կարող են հանգեցնել թե՛ Բանկի, թե՛ Հաճախորդի ֆինանսական միջոցների հնարավոր կորստին», – նշվում է հաղորդագրության մեջ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ինեկոբանկը գործարկել է ԻնեկոՄոբայլ նոր հավելվածը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Ինեկոբանկ» ՓԲԸ–ն գործարկել է բանկային ծառայությունների հեռահար կառավարման նոր գործիք` ԻնեկոՄոբայլ հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով աշխարհի ցանկացած կետից շուրջօրյա կառավարել հաշիվները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այս հավելվածի օգնությամբ բանկի հաճախորդները կարող են կատարել փոխանցումներ ՀՀ դրամով և արտարժույթով, դիտել արտարժույթի փոխարժեքը, օգտվել փոխարժեքի հաշվիչից, կատարել արտարժույթի փոխանակում, կատարել վարկի մարում, կատարել ավանդի համալրում, կատարել կոմունալ և այլ վճարումներ (ուսման վարձ, վարչական ակտ և այլն), դիտել վարկերի և ավանդների մանրամասները, դիտել կատարված գործառնությունները, դիտել մոտ գտնվող մասնաճյուղերի և բանկոմատների ցանցը։

Բացի այդ, բանկը ԻնեկոՄոբայլ հավելվածում ներդրել է նաև ԻնեկոԸնկեր գործառույթը, որի օգնությամբ կարելի է մուտքագրել Ինեկոբանկում հաշիվ ունեցող ընկերոջ հեռախոսահամարը կամ էլ.փոստը և փոխանցել նրան գումար:
«ԻնեկոՄոբայլ հավելվածն ամբողջովին ինտեգրված է գործող ԻնեկոՕնլայն համակարգին, որի օգտատերերը կարող են առանց լրացուցիչ գրանցման և վճարի, իրենց իսկ անունով և ծածկագրով մուտք գործել բջջային հավելված»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ԻնեկոՄոբայլ հավելվածը կարելի է բեռնել App Store-ից կամ Google Play Store-ից:

«Ինեկոբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1996 թ.–ի փետրվարի 7–ին (ԿԲ–ի թիվ 68 լիցենզիա)։ Ինեկոբանկը Հայաստանի առաջին բանկն է, որը ներկայացրել է տարաժամկետ վարկավորման ծրագիր։ Բանկը  SWIFT միջազգային վճարային համակարգի, միջազգային դրամական փոխանցումների բազմաթիվ համակարգերի («Money Gram», «Migom», «CONTACT» և «Быстрая почта») անդամ է։ Ինեկոբանկը ArCa վճարային համակարգի լիիրավ անդամն ու բաժնետերն է, MasterCard միջազգային վճարային համակարգի փոխկապակցված մասնակից է։–0–

 

ՀՀ ԿԲ–ն թույլտվություն է տվել «Նորվիկ» ՈւՎԿ–ի լուծարմանը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը թույլտվություն է տվել «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ–ի լուծարմանը (ընկերությունն ինքնալուծարվում է) և հետ է կանչել ընկերության վարկային գործունեության թիվ 14 լիցենզիան, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին վարկային կազմակերպության մամուլի ծառայությունից, ընկերության գործունեության դադարեցման պատճառը ռազմավարական փոփոխությունն է, որը կատարվել է միակ բաժնետիրոջ` «Նորվիկ բանկի» որոշման մեջ։

«Այս պահին ընկերությունում ընթանում է ինքնալուծարման գործընթացը, որը կտևի վեց ամսից մինչև մեկ տարի», – նշեցին մամուլի ծառայությունից։

«Նորվիկ» ՓԲԸ–ն ունիվերսալ վարկային կազմակերպություն է` 500 հազար դոլար կանոնադրական կապիտալով։ Այն գրանցվել և արտոնագրվել է ՀՀ ԿԲ–ի կողմից 2006 թ.–ի հուլիսին և սկսել է գործել 2006 թ.–ի սեպտեմբերի վերջից արդեն ավելացված կանոնադրական կապիտալով` 1,7 մլն դոլար։ «Նորվիկ» ՓԲԸ–ն «Նորվիկ բանկ» լատվիական–իսլանդական ընկերության դուստր ընկերությունն է, որն ՈւՎԿ–ի միակ բաժնետերն է։–0–

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿը կպարգևատրի American Express քարտատերերին

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը և American Express ընկերությունը Բանկի American Express քարտերի քարտատերերի համար իրականացնում են հերթական պարգևատրումների ծրագիրը, հաղորդեցին Բանկի մամուլի ծառայությունից:

 

«Մինչև 2016թ. հունվարի 15-ը ներառյալ American Express Gold, American Express Blue և American Express Cashback քարտերով կատարելով առնվազն 300,000 ՀՀ դրամի վճարումներ ՀՀ-ում և արտերկրում՝ քարտատերերը  հնարավորություն կստանան ընտրել  իրենց պարգևատրումը Բանկի կողմից ներկայացվող կատալոգից»,- ասված է հաղորդագրությունում:

Պարգևատրումների կատալոգին և ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ  Բանկի պաշտոնական կայքից:

Ի դեպ, հաղորդագրության համաձայն, ներկայում ևս ձեռք բերելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի կողմից թողարկվող American Express քարտը,  քարտապանները կարող են նշված ժամանակահատվածում օգտվել այս առաջարկից:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

 

Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ–ի մամուլի ասուլիսը` նվիրված համաֆինանսավորման դրամաշնորհի ստորագրմանը

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երեքշաբթի` հոկտեմբերի 20–ին, ժամը 12։00–ին Պիացցա Գրանդե բիզնես–կենտրոնում (Վազգեն Սարգսյան 10) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված 1,9 մլն եվրոյի չափով համաֆինանսավորման դրամաշնորհի ստորագրմանը։

Դրամաշնորհն ուղղված է Երևան քաղաքի փողոցային լուսավորության արդիականացմանը։

Դրամաշնորհը տրամադրում է E5P ֆոնդը (Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանության ոլորտներում գործընկերության հիմնադրամ), որը ղեկավարում է ՎԶԵԲ-ը: Սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որ ստորագրվում է E5P-ի շրջանակներում:

E5P ընդհանուր ֆոնդում համախմբում է Եվրամիությունից, ինչպես նաև մի շարք դրամաշնորհատու երկրներից, այդ թվում նաև Հայաստանից հավաքագրված դրամաշնորհային նվիրատվությունները:

Մամուլի ասուլիսը կվարեն ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը, ՎԶԵԲ-ի E5P ֆոնդի ղեկավար Անդերս Լունդը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։–0–

 

Deutsche Bank-ը սխալմամբ հաճախորդին է փոխանցել 6 մլրդ դոլար

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Deutsche Bank AG–ին սխալմամբ ամերիկյան hedge fund–ին է փոխանցել 6 մլրդ դոլար սխալ թվի պատճառով, որը համակարգում մուտքագրել է արժութային կրտսեր թրեյդերը, հաղորդում է Financial Times–ը։

Հաջորդ օրը գումարը վերադարձրել են, միջադեպի մասին իրազեկել են Դաշնային պահուստին, Եվրոպական կենտրոնական բանկին և բրիտանական վերահսկիչ մարմիններին, հաղորդում է Ինտերֆաքսը։

Սխալը կատարվել է հունիսին կրտսեր թրեյդերի կողմից բանկի լոնդոնյան գրասենյակում, երբ ստորաբաժանման ղեկավարն արձակուրդում է եղել։ Թրեյդերը շփոթել է գործարքի ընդհանուր շրջանառությունը ֆինանսական արդյունքի հետ։

Deutsche Bank–ը հիմա վերակառուցվածքայնացման փուլում է և գտնվում է կարգավորիչների բարձր ուշադրության ներքո։–0–

Արարատբանկին ISO/IEC 27001:2013 հավաստագիր է շնորհվել

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկին, hամաշխարհային հավաստագրման ծառայությունների առաջատար ընկերություններից մեկի` CERTIFICATION INTERNATIONAL (UK) LTD-ի կողմից, շնորհվել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ԻՍՕ հավաստագիրը փաստում է, որ բանկում միջազգային պահանջներին համապատասխան, ապահովված են շրջանառվող ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը, հասանելիությունը և ամբողջականությունը: Միաժամանակ այն այն հավաստում է, որ Արարատբանկը հետամուտ է բանկին և բանկի հաճախորդներին վերաբերող տեղեկատվության անվտանգությանը, ինչպես նաև գործունեության անընդհատության ապահովմանը։

Այս ստանդարտը մշակվել է Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (ISO) և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից (IEC): Ներառելով համաշխարհային լավագույն փորձը տեղեկատվության անվտանգության ոլորտում` ստանդարտը կարգավորում է տեղեկատվության ստեղծման, փոփոխման, պահպանման և ոչնչացման ողջ կենսացիկլը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ստանդարտացման նոր համակարգի ներդրման շնորհիվ Արարատբանկն այսուհետ առավել հետևողական է լինելու տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա ռիսկերի բացահայտման, կառավարման և նվազեցման, ինչպես նաև այս ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման գործում:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  ( «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։ -0–

Հայաստանին 300 մլն դոլարի չափով վարկի տրամադրման որոշումը եզրափակիչ փուլում է. ՎԶԵԲ

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը (ԿԶԵՀ, ավելի վաղ` ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամ), հավաբանար, հաջորդ շաբաթ որոշում կընդունի Հայաստանին 300 մլն դոլարի չափով վարկի տրամադրման հայտի հարցով, ՏԱՍՍ–ին է տեղեկացրել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը «Ռազմավարական պլանավորում Ռուսաստանի ռեգիոններում. ընտրության տարածություն և տարածության ընտրություն» խորագրով համառուսական XIV համաժողովի ժամանակ։

 

«Առաջիկայում կքննարկվի Հայաստանին 300 մլն դոլարի չափով 20 և 10 տարի արտոնյալ ժամկետով տարեկան 2% տոկոսադրույքով վարկի տրամադրումը», – ասել է Պանկինը։

 

Նա նշել է, որ պատրաստ է փորձագետների եզրակացությունը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հանրապետության հետ մակրոտնտեսական քաղաքականության, այն պայմանների հարցում, որոնցով տրամադրվելու է վարկը։ «Հիմա ընթանում է հիմնադրամի խորհրդի քվեարկությունը (ԿԶԵՀ, որը կառավարում է ՎԶԵԲ–ը), և մենք ակնկալում ենք, որ այս շաբաթ խորհուրդը որոշում կընդունի», – նշել է Պանկինը։

 

ԿԶԵՀ–ը տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է` 8,5 մլրդ դոլար ծավալով։ 2009 թ.–ին այն հիմնադրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ Հիմնադրամը տրամադրում է ֆինանսական վարկեր կառավարություններին`մասնակից պետությունների բյուջեներին և վճարային հաշվեկշիռներին աջակցելու համար։ –0–

 

 


Հայէկոնոմբանկը ԲՏԱ բանկի հետ միաձուլման բանակցություններ է վարում

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն բանակցություններ է վարում ղազախական ԲՏԱ բանկի հայաստանյան մասնաճյուղի` «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի հետ միաձուլվելու ուղղությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայէկոնոմբանկի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով, «Հայէկոնոմբանկ»-ն աուդիտ է իրականացնում «ԲՏԱ բանկ»-ում՝ այն իրեն միաձուլելու նպատակով։

Նա նշեց, որ աուդիտը կտևի շուրջ երկու ամիս, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, գործարքը կավարտվի:

«Դա լուրջ իրադարձություն է լինելու բանկային համակարգում: Հայէկոնոմբանկը Հայաստանի համակարգաստեղծ բանկ է և փորձում է ամեն ինչում առաջինը լինել»,- ասել է Մկրտչյանը:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն  գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին: Բանկի բաժնետերերն են` EBRD`20%, Սարիբեկ Սուքիասյան` 22.6%, Խաչատուր Սուքիասյան` 19.5%, Ռոբերտ Սուքիասյան` 15.3%:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991 թվականին` լինելով «Միջազգային ներդրումային բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ: Բանկը բանկային գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի տրամադրած թիվ 31 արտոնագրի հիման վրա: Բանկի բաժնետերերն են` ԲՏԱ Բանկ (Ղազախստան)` 65.2%, ZRL Beteilingungs (Ավստրիա)` 31.1%, “PSC AMK-Invest” LLC`3,7%. -0-

ՎՏԲ-Հայաստան բանկը տրամադրում է սպառողական վարկեր առանց գույքային ապահովման

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկն առանց գույքային ապահովման սպառողական վարկ է տրամադրվում  ցանկացած սպառողական կարիքներ հոգալու նպատակով՝ առանց բանկում շարժականան/անշարժ գույքի գրավադրման և/կամ երաշխավորության պահանջի, հաղորդեցին բանկ մամուլի ծառայությունից:

«Սպառողական վարկը կարելի է օգտագործել հաճախորդի հայեցողությամբ՝ ցանկացած նպատակով (օրինակ՝ բնակարանի վերանորոգման, ավտոմեքենայի գնման, հանգստի, բուժման, ուսման վարձի վճարման և այլն): Հաճախորդի կողմից հայտը ստանալուց հետո Բանկը կայացնում է վարկի տրամադրման որոշումը առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում»,-ասված է հաղորդագրությունում:

«Ունիվերսալ» վարկ ստանալու հայտ կարող են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր համապատասխանում են բանկի հետևյալ պահանջներին. հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ, հայտը ներկայացնելու պահին վարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 23 տարեկան, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը:

Վարկի տրամադրման հիմնական պայմաններն են` տարեկան անվանական տոկոսադրույք՝ 17%-ից մինչև 24%՝ կախված հաճախորդի կոնկրետ թիրախային խմբից;

Վարկի գումար՝ 100 000-ից մինչև 4 000 000 ՀՀ դրամ (մինչև եկամուտների հարկումից հետո 8-ապատիկ չափով՝ կախված հաճախորդի կոնկրետ թիրախային խմբից);

Վարկի ժամկետ՝ մինչև 5 տարի;

Առանց միանվագ միջնորդավճարի հայտի դիտարկման համար;

“Ունիվերսալ” վարկը ընձեռում է նաև դժբախտ դեպքերից վարկառուի անձնական ապահովագրության հնարավորություն:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի հետևյալ ցանկը. վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ);Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթեր (բացառությամբ այն դեպքերի, երբ վարկառուն ստանում է աշխատավարձ բանկում):

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0-

Հայաստանի պետբյուջեի քննարկումը խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկում է նոյեմբերի 2-ին

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի քննարկումը խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկում է նոյեմբերի 2-ին, հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Քննարկումները կտևեն մինչև նոյեմբերի 12-ը, իսկ մեկ օր անց խորհրդարանի աշխատակազմը կառավարությանը կներկայացնի դրանց ամփոփման վերաբերյալ գրավոր առաջարկություններ:

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահը կառաջարկի ընդգրկել բյուջեի նախագծի դիտարկումը հերթական քառօրյայի օրակարգում:

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ին հաստատել է 2016 թվականի պետբյուջեի նախագիծը, որի համաձայն, ՀՆԱ իրական աճը նախատեսված է 2,2%-ի չափով: ՀՆԱ դեֆլյատոր-ցուցիչը կանխատեսվում է 4%, 12-ամսյա գնաճը` 4% (±1,5%), պետբյուջեի պակասուրդը`ՀՆԱ-ի  3,5% -ը: Ծախսային հոդվածը կկազմի 1 տրլն 373,7 մլրդ դրամ, իսկ եկամտայինը` 1 տրլն 183 մլրդ դրամ 197 մլրդ դրամ պակասուրդի դեպքում ($1 – 472,19 դրամ): -0 –-

Հայաստանի բանկերի զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 53,3%–ով` հասնելով 13,1 մլրդ դրամի

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2015 թ.–ի հունվար–սեպտեմբերին կազմել է 8 129,9 մլն դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 13 129,6 մլն դրամի համեմատ` կրճատվելով 53,3 տոկոսով։

Նման տվյալներ են ներկայացվում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2015 թ.–ի երրորդ եռամսյակում)։

Եռամսյակային տվյալներով` Հայաստանում գործող 21 բանկերից յոթն ավարտել են երրորդ եռամսյակը 9,9 մլրդ դրամի վնասով` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում վեց բանկերի կողմից կրած 3,6 մլրդ դրամի վնասի համեմատ։ Հարկ է նշել, որ բանկային շահույթի անկումը սկսվել է 2014 թ.–ի երկրորդ եռամսյակում և շարունակվում է մինչև հիմա։

Բացի այդ, 2015 թ.–ի 9 ամիսների ընթացքում, տարեսկզբի համեմատ, 2,1 տոկոսով նվազել են բանկերի համախառն ակտիվները` հասնելով 3 318,3 մլրդ դրամի, պարտավորությունները նվազել են 3,6 տոկոսով` հասնելով 2 807 մլրդ դրամի, վարկային ներդրումները` 4,3 տոկոսով` հասնելով 2 074 մլրդ դրամի։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվծում բանկերի կապիտալն ավելացել է 7,2 տոկոսով` հասնելով 511,3 մլրդ դրամի։

Հարկ է նշել, որ բանկային ցուցանիշների կրճատումը հիմնականում գրանցվել է այս տարվա առաջին եռամսյակում, երբ 2014 թ.–ի վերջին գրանցված հայկական դրամի կտրուկ արժեզրկման ազդեցությունը դեռ բավականին ուժեղ էր։ Ընդհանուր առմամբ, հայկական բանկերի շահութաբերության և մյուս հիմնական ցուցանիշների նվազման վրա ազդում է երկրում տիրող ընդհանուր տնտեսական վիճակը, կարգավորիչի կողմից որոշ նորմատիվների խստացումը (որոնք, մասնավորապես, վերաբերում են կապիտալին) և ֆինանսական շուկայում գոյություն ունեցող համապատասխան ռիսկերը։

Moody’s–ի հուլիսյան զեկույցի համաձայն` հայկական բանկերը 2015–2016 թթ.–ին կբախվեն դժվարությունների հետ Ռուսաստանում գրանցվող ռեցեսիայի պատճառով։ Վարկանիշային գործակալության վերլուծաբանները նշում են, որ ազգային արժույթի հետագա արժեզրկման դեպքում Հայաստանի բանկային հատվածը, որն ունի դոլարացման բարձր մակարդակ, կբախվի ակտիվների որակի վրա գործադրվող ճնշման խստացման հետ ($1 – 471,81 դրամ)։–0–

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Ջուխտակ վանքերն այսուհետ դռներ ունեն

$
0
0

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օրհնությամբ «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ նախաձեռնել է հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանախումբ՝ Ջուխտակ վանքերի դռների տեղադրումը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Միջոցառումը սկսվել է Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնության խոսքով և միասնական աղոթքով:

«Ծրագրի շրջանակում տեղադրվեցին Ջուխտակ վանքերի մուտքերի երկու երկաթյա դռները և եկեղեցու հարակից տարածքում տեղադրվեց երկլեզու ցուցանակ, որը ներկայացնում է եկեղեցու պատմությունը: Հասարակական կազմակերպության կամավորների և Բանկի աշխատակիցների համատեղ ջանքերով տարծքը բարեկարգվեց, հավաքվեց հարակից տարածքում կուտակված աղբը, ու եկեղեցիները հնարավորինս մաքրվեցին սերտաճած բուսականությունից»,-ասված է հաղորդագրությունում:

Մասնակիցներից Մանթաշյան Լիդյան նշել է, որ իսկապես հաճելի է, երբ գիտակցում ես, որ քո փոքրիկ լուման ես ունեցել հայկական հուշարձանների պահպանության գործում, ինչն այսօր, իրոք, մեծ խնդիր է:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը նշել է, որ հաշվի առնելով հոգրևոր-մշակույթային անասելի մեծ նշանակությունը ազգապահպանման գործում՝ Բանկը հնարավորինս աջակցել է նման ծրագրերի իրականացմանը: Կարևորում ենք այս նախաձեռնւթյունը, քանի որ ճարտարապետությունն ազգի դիմագիծն արտահայտող մշակույթի ճյուղերից մեկն է:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0- –

Viewing all 5432 articles
Browse latest View live